Ուզում էի ինձ հնարավորություն տալ՝ կողքից նայելու իմ կյանքին. դա կարելի էր անել միայն Հայաստանից դուրս. Պուլայում կամավոր աշխատած Լուսինե Ոսկանյան

01/11/2019 19:30

Ուզում էի ինձ հնարավորություն տալ՝ կողքից նայելու իմ կյանքին. դա կարելի էր անել միայն Հայաստանից դուրս. Պուլայում կամավոր աշխատած Լուսինե Ոսկանյան


Արտերկրում սովորել կամ կամավոր աշխատել շատերն են երազում: Առաջին հայացքից թվում է` սրանք հրաշալի հնարավորություններ են արտերկրում ապրելու, այլ մշակույթի հետ հաղորդակցվելու և անվճար ճամփորդելու համար: Երբեմն էլ կամավորական աշխատանքն ընկալվում է որպես երկարատև արձակուրդի պես մի բան, որը կարող ես օտար երկրում անցկացնել, մինչդեռ արտերկրում աշխատանքն ու սովորելը մի շարք բարդ կողմեր էլ ունեն:

Aysor.am-ը սկսում է «Երազանքը Հայաստանից դուրս» շարքը, որի շրջանակում կներկայացվեն հայ երիտասարդների պատմություններ, ովքեր մեկնել են արտերկիր կամավորության, կրթության կամ աշխատանքի:

Մեր առաջին զրուցակիցը Լուսինե Ոսկանյանն է, ով ամիսներ առաջ է վերադարձել Խորվաթիայից: Մինչ կամավորական աշխատանքի մեկնելը Լուսինեն 5 տարի աշխատել է որպես լրագրող: Կամավորական աշխատանքի Լուսինեն մեկնել է «Եվրոպայի համերաշխության կոմպուս» ծրագրի շրջանակում, որտեղ նրան հյուրընկալել է 121 կազմակերպություն ներառող «Ռոյս դաշինքը»: Այստեղ Լուսինեն աշխատել է ռադիոյում ու սոցիալական մեդիայում, զբաղվել կազմակերպության առաջխաղացմամբ, երբեմն էլ վարել հաղորդումներ:

Հաջողությունը երբեք ինձ չէր ժպտում. մտածում էի, որ հավերժ դատապարտված եմ Հայաստանում լինելու

Լուսինեն վաղուց էր ուզում մեկնել կամավորության, մինչդեռ երկար ժամանակ փորձերն անպատասխան էին մնում: Ամենաանսպասելի պահին Լուսինեն 5 ամսով կամավորության աշխատանքի հրավեր ստացավ:

«Այնքան վաղուց էի պլանավորում գնալ դուրս հենց կամավորության, ոչ թե սովորելու, որ արդեն դժվար էր հստակ թիվն ասել, բայց մոտ 5-6 տարի մտածել եմ դրա շուրջ, դիմել եմ ծրագրերի, բայց հաջողությունը երբեք ինձ չէր ժպտում: Շատ լավ եմ հիշում այդ զգացողությունը, մտածում էի, որ հավերժ դատապարտված եմ Հայաստանում լինել: Հիշում եմ՝ 2019 թվականի հունվարի 5-ն էր, որոշեցի, որ հաստատ պետք է գնամ: Հունվարի 5-ին դիմեցի, փետրվարի 4-ին հարցազրույցից հետո պատասխանը եկավ, որ ես անցել եմ ու գնում եմ Խորվաթիա»:

Ուզում էի ուրիշ մշակույթներին կպնել մոտիկից ու հասկանալ, թե այս երկրի պատերից դուրս ինչ կա

Կամավորության մեկնելու պատճառները բազմաթիվ էին՝ ավելի անկախ լինել, ընտանիքից որոշ ժամանակ հեռու ապրել, հայկական հասարակությանը բնորոշ որոշ բացասական գծերից դուրս միջավայրում լինել, ուղղակի ճանապարհորդել և այն:

«Հայաստանում այսպիսի մի երևույթ կա՝ չկա ընդմիջման շրջան: Դպրոցից հետո և բուհից առաջ ես միշտ զգում էի այդ պակասը, որովհետև մենք անընդհատ վազքի մեջ ենք՝ դպրոց, համալսարան, աշխատանք… միշտ մտածում ենք կարիերայի մասին ու թվում է՝ ժամանակ չկա կանգնելու, մտածելու քո մասին: Ինքդ քո սեփականությունը չես: Երբեմն մենք ինչ-որ որոշումներ ենք կայացնում, որոնք էդ պահին մեզ ճիշտ են թվում և տրամաբանական, սակայն, եթե դու ավելի ազատ մտածելու հնարավորություն ունենայիր կոմֆորտ զոնայիցդ դուրս գալու, անծանոթ միջավայրում ապրելու, որտեղ չկա հարազատների, ծանոթների ու անծանոթների ճնշումը, դու գուցե ուրիշ որոշում կայացնեիր: Անգամ մասնագիտության ընտրության հարցում չես հասցնում վերլուծել՝ ինչո՞ւ ես ընտրել այդ մասնագիտությունը», - ասում է Լուսինեն:

Զրուցակիցս պատմում է, որ դրսում սովորելու ցանկություն ևս կար, բայց սկզբում մտածում էր արտերկրում լինել որպես հասարակ մարդ՝ առանց նորից համալսարանական պատերի մեջ մտնելու, ունենալ հնարավորություն ուրիշ մշակույթի, աշխարհի հետ ծանոթանալու:

«Ես ուզում էի ինձ տալ հնարավորություն կողքից նայելու ինքս իմ կյանքին, ու դա կարելի էր անել միայն Հայաստանից ու ինձ հարազատ միջավայրից դուրս: Ուզում էի նաև իմանալ՝ ուրիշ երկրներում ինչպես են ապրում, ուրիշ մշակույթներին կպնել մոտիկից ու հասկանալ, թե այս երկրի պատերից դուրս ինչ կա», - ասում է նա:

Այսպես ես ձեռք բերեցի իմ խորվաթական ընտանիքը՝ բաղկացած երկու իտալացուց

Այլ երկրում կամավոր լինելը բազմաթիվ հնարավորություններ է տալիս, մասնավորապես, ճանապարհորդել ու հաղորդակցվել օտար մշակույթի հետ, մինչդեռ դժվարությունները կարող են առաջանալ հենց նախապատրաստական փուլում: Լուսինեի դեպքում դժվարություններ կային ելքի վիզա ստանալու հարցում, քանի որ Խորվաթիայի մոտակա դեսպանատունը Հունաստանում է, Լուսինեն դիմել է փոստով, իսկ պատասխանը ստացել է մոտ մեկ ամիս անց, որի պատճառով շուրջ մեկ ամիս ուշացումով է մեկնել Խորվաթիա: 

«Բարդություններ առաջին ամսվա ընթացքում եղան: Ես առաջին անգամ էի դրսում, գուցե հենց այդ պատճառով ինտեգրվելու հետ կապված ինձ թվում էր՝ պրոբլեմներ ունեմ: Անընդհատ մտածում էի, որ մի բան այն չէ: Ցանկություն չկար Հայաստան վերադառնալու, բայց շատ դժվար էր հասարակությանը ինտեգրվել», - պատմում է զրուցակիցս:

Սկզբում Լուսինեն ապրում էր ազգությամբ ռուս կամավորի հետ, ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր այն երկու կամավորների ժամանումը, որոնց հետ Լուսինեն պիտի աշխատեր ծրագրի վրա:

«Ես համարում եմ, որ իմ ծրագիրն իրականում սկսվել է մայիսի 5-ից, ոչ թե՝ ապրիլի 1-ից, երբ մեր խումբը ամբողջացավ: Ժամանեցին մյուս կամավորները, և այսպես ես ձեռք բերեցի իմ խորվաթական ընտանիքը՝ բաղկացած երկու իտալացուց: Դրան հաջորդած երեք ամիսը երևի իմ կյանքի ամենաերջանիկ շրջաններից մեկն էր», - ասում է Լուսինեն:

Կամավորական աշխատանքի բացասական կողմերի մասին զրուցակիցս դժվարանում է խոսել:

Լուսինեն պատմում է, որ խորվաթների մոտ հայերին բնորոշ բնավորության գծեր է հայտնաբերել:

«Խորվաթիան շատ բարդ է իր էությամբ: Խորվաթներն ինչ-որ առումով պատմական գծերով նման են հայերին: Հայերի նման նրանց հատուկ է ազգայնականությունը, ինչ-որ ազգերի իդեալականացման ու ավելի բարձր համարելը: Ես զգում էի, որ իմ շրջապատում խորվաթները շատ յուրահատուկ վերաբերմունք ունեին իտալացիների նկատմամբ: Միշտ ավելի մեծ առավելություններ էին նրանց տալիս ոչ թե օրինական առումով, այլ մարդկային շփման տեսանկյունից: Չափից դուրս տարբերվում էր նրանց վերաբերմունքը, երբ իմանում էին, որ ես հայ եմ, իսկ մյուս երկուսը՝ իտալացի: Իրականում նահանգը, որում ապրում էի՝ Իստրիան, Իտալիայի մշակույթի ազդեցությունն էր կրում», - ասում է Լուսինեն՝ նշելով, որ այս հանգամանքն իրեն երբեք չի խանգարել, պարզապես տհաճ է եղել:

Զրուցակիցս ասում է, որ կամավորական աշխատանքի մեծագույն ձեռբքերումն ընկերությունն էր.

«Ալեսիան և Դեբորան իրարից շատ տարբեր երկու իտալացիներ էին, մեկը հարավից՝ իսկական հարավցի, շատ էմոցիոնալ և կռվարար, միևնույն ժամանակ շատ բարի և բաց, մյուսը՝ հյուսիսից՝ շատ քաղաքակիրթ և զուսպ: Անհամբեր սպասում եմ, թե երբ են այցելելու ինձ Հայաստանում: Խոսք են տվել: Պլանավորում են 2020 թվականի հունիսին գալ Հայաստան», - պատմում է զրուցակիցս՝ անկեղծանալով, որ հարցազրույցի պահին այս մասին խոսելով, առաջին անգամ վերադառնալուց հետո (շուրջ 3 ամիս, հեղ.) հասկացավ, որ կարոտում է Խորվաթիան. «Սկզբում ընկերներիս էի կարոտում, իսկ հիմա կարոտում եմ քաղաքը, ծովը…»:

Հայաստան վերադառնալուց հետո Լուսինեն պատմում է, որ դժվարություններ կային նորից հասարակությանը վերաինտեգրվելու և նոր աշխատանք գտնելու հարցում:

Եթե հայ երիտասարդին տային այն հնարավորությունները, որոնք տալիս էին Խորվաթիայի բնակչին, մենք ուղղակի երջանիկ ու մինչև կյանքի վերջ գոհ կլինեինք

Այնտեղ ապրելը հնարավորութություն է տվել մի շարք զուգահեռներ անցկացնել Հայաստանի հետ:

«Հնարավորություն եմ ունեցել մի քանի ամիս ապրել մի քաղաքում, որտեղ եվրոպացիները երազում են գոնե մեկ շաբաթով լինել: Պուլան յուրահատուկ քաղաք է: Ծովն անմոռանալի է, ջրի մաքրությունը, քաղաքի էկոլոգիական վիճակը ուղղակի ֆանտաստիկ են: Հիշում եմ այդ ժամանակ էր, երբ գնում էի ծովափ ու կարդում էի, որ այստեղ Սևանա լիճն է մամռակալել, մտածում էի, որ նման բան երբեք Խորվաթիայի լողափերին չի կարող լինել, այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այնտեղ լինում ամռանը»:

Պուլան զրուցակցիս գրավել է նաև աննկարագրելի բնությամբ ու ճարտարապետությամբ: Վերջինս հատկապես տպավորել է իր բազմազանությամբ:

«Երբ ասում են «3000 տարեկան Երևան», ու ոչ մի պատմական շրջանից չես կարող ներկայացնել, այսպես ասած, ապացույց, գնում ես փոքրիկ քաղաք, որն այդքան էլ հայտնի չէ իր հնամյա պատմությամբ ու, չլինելով մասնագետ, կարողանում ես երեք պատմական շերտ քո համար տեսնել՝ հռոմեական շրջանը՝ ամֆիթատրոնով, հին քաղաքի գլխավոր դարպասով, հռոմեական տաճարով, հետո տեսնում ես Ավստրո-Հունգարական հետքը: Կային շենքեր՝ կառուցված Հարավսլավիայի օրոք: Դրան զուգահեռ կային նաև ժամանակակից շենքեր: Այստեղ պատմությունը կտրտված չէ»:

Պատմական գծերով Պուլան Հայաստանին նման է, մինչդեռ ինչպես Լուսինեն է պատմում, խորվաթները կարողացել են մի կողմ թողնել անցյալն ու ներկայով ապրել, ինչը, ցավոք, մեզ մոտ դեռ չի հաջողվում.

«Պուլան եղել է սոցիալիստական ճամբարի կազմում, բայց, ինչպես իրենք են սիրում ասել՝ «ոչ սովետական միության կազմում», հետո 90-ականներին եղել է անկախության պատերազմ, բայց այդ ամենը նրանք թողել են անցյալում: Մենք դեռ շարունակում ենք ապրել այն պատերազմում, որը եղել է 90-ականներին: Հասկանում եմ, որ աշխարհաքաղաքական իմաստով այս պատմությունները համեմատելու չեն, բայց տեսնում ես ուրիշների հնարավորությունները, որոնք նույն անցյալն են ունեցել ու կարողացել են առաջ շարժվել, իսկ մենք այս հնարավորությունները չունենք, դա շատ է ցավեցնում:

Խորվաթիայում երիտասարդները բողոքում էին, որ հնարավորությունները քիչ են, չգիտեն՝ որտեղ իրենց իրացնեն, այն դեպքում, երբ իրենք ազատ կարող են գնալ այլ երկրներ: Oրինակ, ես շատ երաժիշտների հետ եմ շփվել, նրանք կարող էին ազատ գնալ Ավստրիայում, Սլովենիայում, Սերբիայում հյուրախաղեր ունենալ, այն դեպքում, երբ Սերբիայի հետ հարաբերությունները վատն են:

Ցավոտ զգացողություններ էի ունենում, որովհետև մտածում էի, որ եթե հայ երիտասարդին տային այն հնարավորությունները, որոնք տալիս էին Խորվաթիայի բնակչին, մենք ուղղակի երջանիկ ու մինչև կյանքի վերջ գոհ կլինեինք»:

Ծրագիրս ավելի շուտ ավարտեցի, քան նախատեսված էր

Զգացողությունը, որ այնտեղ էլ երբեք չեմ լինելու, այն ունիկալ երեք ամիսը այլևս երբեք չի կրկնվելու, այս պահին արդեն տխրեցնում է:

Ծրագիրս ավելի շուտ ավարտեցի, քան նախատեսված էր՝ ընկերուհուս հարսանիքն էր, մի ամիս շուտ վերադարձա: Ափսոսանք չունեմ, որովհետև Դեբորան և Ալեսիան էլ էին շուտ գնալու: Ինձ համար այդ ճանապարհորդությունը ընկերների ձեռքբերումն էր ու առանց իրենց իմաստ չուներ շարունակելը: Իհարկե, մեկ ամիս ավելի կարող էի մնալ կուրորտային ամենահայտնի քաղաքում, բայց ինչ-որ շատ կարևոր բան պակաս կլիներ:

Մյուս կողմից ես չեմ էլ հասկանում իմաստը այնտեղ ավելի երկար մնալու, որովհետև այստեղ ծրագրեր կան, և չափից դուրս մեծ ընդմիջումն էլ օգտակար չէր լինի:

Հայաստան վերադառնալուց հետո դրամատիկ փոփոխություններ իմ կյանքում տեղի չունեցան: Հավանաբար հենց այս դադարի շնորհիվ ես սկսեցի ավելի շատ սիրել իմ մասնագիտությունը և ավելի պատասխանատվությամբ եմ մոտենում: Հիմա ավելի շատ են սպասումները ինքս ինձնից որպես լրագրող, իսկ դրա համար մեծ աշխատանք կա դեռ անելու:

Երկար ժամանակով երկրից բացակայելու նպատակ ապագայում չունեմ: Կենտրոնացած եմ աշխատանքի վրա:

Եթե ուզում եք ինքներդ Ձեզ ճանաչել, անպայման ճանապարհորդեք

Ցանկացած ճանապարհորդություն հանդիպում է ինքդ քեզ հետ: Եթե ուզում եք ինքներդ Ձեզ ճանաչել, անպայման ճանապարհորդեք, իսկ կամավորական ծրագրով մեկնելը լավագույն տարբերականն է, որովհետև այն հնարավորություն է տալիս հանդիպել մարդկանց, որոնք նման չեն Ձեզ կամ առնվազն այն մարդկանց, ում հետ Դուք սովոր եք շփվել:

Հեղինակ՝ Վարդուհի Ստեփանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է Այսօր, 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից Այսօր, 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ