01/11/2019 15:42
Ստի ու կեղծիքի քարոզով փորձեցին կոնվենցիան կարել մեր ժողովրդի վրա. Նարեկ Մալյան
ՎԵՏՕ շարժումը ԵԽԽՎ երևանյան գրասենյակի առջև պիկետ է իրականացնում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:
«Բազմաթիվ պատճառներ կան, որոնցից մեկը այն ստի ու կեղծիքի քարոզն է, որոնցով փորձեցին կոնվենցիան կարել մեր ժողովրդի վրա», - ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
Պիկետի մասնակցիները պնդում են, որ կոնվենցիան ուղղված է միասեռականների իրավունքների պաշտպանությանը:
«Կարող եմ արձանագրել, որ ՎԵՏՕ-ի ջանքերով կանխվեց Ստամբուլյան կոնվենցիայի օրոք քարոզչական կեղծիքի ողջ արշավը: Մենք բացահայտեցինք, որ կոնվենցիայի քարոզը ստի, կեղծիքի և մանիպուլյացիայի վրա է հիմնված, իսկ կոնվենցիայի քարոզով հիմնակում զբաղվում են տխրահռչակ Սորոսի գրասենյակի շահառուները: Իրականում Ստամբուլյան կոնվենցիայի նախնական քարոզչության փուլը ոչ միայն սուտ ու կեղծիք էր, այլ լկտի ծաղր՝ բռնության իսկական զոհերի նկատմամբ», - ասաց Մալյանը:
Նա վիճահարույց որակեց կոնվենցիայում «զուգընկեր» հասկացությունը՝ նկատելով. «Տրանսվիստիտներն ընկնում են այս կոնվենցիայի պաշտպանության տակ՝ որպես զուգընկերներ»:
«Ստամբուլյան կոնվենցիային` վետո», - խոսքը եզրափակեց Մալյանը: