01/11/2019 13:24
Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել «The Center for the National Interest» վերլուծական կենտրոնում
Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել «The Center for the National Interest» վերլուծական կենտրոնում, հայտնում են Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Միջոցառումը կայացել է «Chatham House» ձևաչափով, որին մասնակցել են Վաշինգտոնում գործող ակադեմիական և փորձագիտական կառույցների մի շարք ներկայացուցիչներ:
Մասիս Մայիլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: