01/11/2019 10:16
«Փաստ». ՀՀ համայնքապետերի գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով»
«Փաստ» թերթը գրում է.
«Տևական ժամանակ է` մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են ՀՀ համայնքների ղեկավարների ընդհանուր քաղաքական «դիմագծից», քանի որ ՀՀ համայնքապետերի գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» և անվերապահ հավատարմության երդում չի տվել։ «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս թեման առավել սուր է դրված Լոռու մարզում, որտեղ «հնաբնակ» համայնքապետերի նկատմամբ բացահայտ գրոհներ են սկսել և փորձում են ամեն կերպ «բիծ» գտնել և նրանց վրա մի որևէ գործ «կարել»։
Թերթի աղբյուրը փոխանցում է, որ նման վիճակ է տիրում մարզի մի շարք խոշորացված համայնքներում։ Մասնավորապես, ներկայումս «մութ ամպեր» են կուտակվել Ստեփանավանի, Թումանյանի, Ախթալայի, Շնողի և Օձունի (ի դեպ՝ Օձունի համայնքապետի նկատմամբ, ըստ տեղեկությունների, որոշակի գործընթացներ են իրականացվում) համայնքապետների նկատմամբ։
Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՊՎԾ-ն բավականին լուրջ ուսումնասիրություններ է իրականացնելու որոշ համայնքներում, այդ թվում՝ Ախթալայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։