01/11/2019 15:51
Արմեն Գրիգորյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանին, Արշավիր Ղարամյանին ու ՊԲ հրամանատարին
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Հանդիպումներ են տեղի են ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ։