Հաղթանակն ամեն գնով պահելու ենք. Գրիգորի Սահակյան

04/11/2019 15:30

Հաղթանակն ամեն գնով պահելու ենք. Գրիգորի Սահակյան


Aysor.am-ի զրուցակիցն է պահեստազորի գնդապետ, մարտական խաչ 1-ին աստիճանի ասպետ Գրիգորի Սահակյանը:

- Պարոն Սահակյան, արդեն հայտարարել եք, որ մտադրություն ունեք մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրություններին: Ի՞նչ ձևով է լինելու Ձեր մասնակցությունը: Առաջադրվելո՞ւ եք նաև նախագահական ընտրություններում:

- Այս պահին կուսակցական շինարարության փուլում ենք, ակտիվ աշխատում ենք բոլոր շրջաններում, հասարակության բոլոր շերտերի հետ: 2 շաբաթ հետո իմ ու իմ համախոհ ընկերների նախաձեռնությամբ ստեղծվող «Վստահություն» կուսակցության համագումարն է, որտեղ կլինեն մեր քաղաքական գործունեության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները: Նախագահական ընտրությունների հետ կապված դեռ վաղ եմ համարում խոսելը, անկեղծ ասած, ինձ էլ են շատ հարցնում՝ անձամբ մասնակցելո՞ւ եմ, թե՞ սատարելու եմ որևէ թեկնածուի: Իմ կամ մեր կուսակցության որևէ ներկայացուցչի մասով դեռ որոշում չունենք, ժամանակ դեռ կա, իսկ ինչ վերաբերում է ներկայումս նախագահական ընտրությունների մասնակցության մասին հայտարարած թեկնածուներին, ապա, ամենայն հավանականությամբ, որևէ թեկնածուի չենք սատարի: Սա իմ կարծիքն է, որը, սակայն, կուսակցության ձևավորումից հետո մեր քաղաքական ուժի համար քննարկման օրակարգում կլինի:

- Պարոն Սահակյան, դուք երկար տարիներ ծառայել եք զինված ուժերում, ի՞նչ է ցանկանում փոխել երկարամյա ծառայությամբ հայտնի պահեստազորի գնդապետը, ով մեծ հեղինակություն է վայելել բանակում, սակայն քիչ փորձ ունի քաղաքական դաշտում:

- Քաղաքական դաշտում իմ առաջին փորձն այս տարի Ստեփանակերտում կայացած քաղաքապետի ընտրությունների մասնակցությունն էր, որը, կարելի է ասել, հանպատրաստից էր: Աշխատելու ժամանակ գրեթե չունեցա, սակայն ստեփանակերտցիներն իրենց վստահությունն իմ նկատմամբ բավականին մեծ թվով ձայներով արտահայտեցին: Ինչևէ, այդ փուլն անցանք, Ստեփանակերտն այսօր ունի ընտրված քաղաքապետ, ով իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ակտիվ աշխատում է: Ընտրություններից հետո անձամբ կապվել եմ իր հետ, շնորհավորել, հաջողություն մաղթել և հավաստիացրել, որ հանուն մեր ընդհանուր նպատակների պատրաստ եմ մշտապես աջակցել: Զինված ուժերում երկար տարիներ հրամանատարական բարձր պաշտոններ եմ զբաղեցրել, որն առաջին հերթին կառավարման հսկայական փորձ է: Զինված ուժերի դերն ու նշանակությունը մեր երկրում հաշվի առնելով ուղղակի և անուղղակի ձևով առնչվել եմ Արցախի ամենատարբեր խնդիրների հետ: Ես համոզված եմ, որ նոր կազմավորվող մեր քաղաքական ուժը, որը համալրվում է տարբեր ոլորտների մասնագետներով, ակտիվ քաղաքացիներով ունակ է խորհրդարանում ոչ միայն ներկայացնելու մեր քաղաքացիների տեսակետներն ու շահերը, այլ պատասխանատվություն ստանձնելու մեր երկրի կառավարման գործում:

- Պարոն Սահակյան, ո՞ր դաշտում եք Ձեզ պատկերացնում:

- Մեր քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտությունը պայմանավորված էր արցախյան քաղաքական դաշտում թարմության ներարկման կարևորությամբ: Այս խորհրդարանն ակնհայտորեն արդեն իսկ չի բավարարում կամ այսպես ասեմ՝ լիարժեք չի ներկայացնում հասարակության բոլոր շերտերի շահերը, բավականին իներտ է և որպես ինստիտուտ չունի այն կշիռն ու ազդեցությունը, որը նրան տրված է Սահմանադրությամբ: Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հաղթահարելու, մեր հաղթանակը պահելու համար անհրաժեշտ է որակապես նոր խորհրդարան, նոր մարդիկ, նոր գաղափարներ, որոնք ունակ են նոր փոփոխություններ բերել: Միգուցե, այս խորհրդարանը բավարարում էր 10 տարի առաջ, 5 տարի առաջ, բայց այսօր ակհայտորեն ո՛չ: Մենք գալիս ենք փոփոխություններ անելու, սակայն այդ փոփոխություններ ասվածը պետք է լինի խելամիտ: Պետք չէ միանգամից ամեն ինչ քանդել ու հետո որոշել, թե ինչն ինչով ենք փոխելու: Մեծ վերապահումներ ունեմ կառավարության քաղաքականության և դրա արդյունավետության վերաբերյալ, ինչը, ճիշտ է, որոշակի առումով պայմանավորված է անցումային ժամանահատվածով, սակայն կան մեծ թվով հարցեր, որոնք իներցիայով առաջ տանելն ուղղակի անթույլատրելի է: Մենք ձևավորում ենք որպես ընդդիմադիր ուժ, ով մտադիր է խորհրդարանում ծանրակշիռ տեղ զբաղեցնել:

- Հաղթանակները պահելու մասին խոսեցիք, ի՞նչ է առաջին հերթին դրա համար անհրաժեշտ:

- Առաջինը՝ կենսունակ համակարգի առկայությունն է, որը պետք է սնուցի ողջ երկիրը: Տնտեսական զարգացումն ու սոցիալական քաղաքականությունը կարևոր է, սակայն եթե հանրության տարբեր շերտերի միջև չի ձևավորվում վստահություն, հարթակ չի ձևավորվում գոնե առանցքային հարցերի շուրջ համախմբվածության համար, ապա խնդիրն էականորեն բարդանում է:
Հաղթանակը պահելու և ամրապնդելու համար անչափ կարևորում եմ Հայաստանի ու Արցախի միջև քաղաքական, հասարակական, զարգացման ներդաշնակ կապի ապահովումը: Մեր ժողովուրդն ունի այդ ներուժը և մենք պարտավոր ենք պահել ու զարգացնել մեր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, դա բոլորիս սուրբ պարտքն է՝ անկախ նրանից հասարակության մեջ ով ինչ դիրք ու հեղինակություն ունի: Եվ մենք մեր հաղթանակը ամեն գնով պահելու ենք:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

05/12/2019 23:47 Ինձ ձերբակալել են ՀՀ վարչապետի ընդունարանում. Արա Վարդանյան 05/12/2019 22:19 Երևանը մերժել է Բաքվի առաջարկը՝ փոխանակել Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներին հայ գերիների հետ 05/12/2019 21:27 ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել ՝ առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների 05/12/2019 20:32 Եթե վերջում պետք է հետ գայիք Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային, ի՞նչ իմաստ կար մեկ ու կես տարի սենց հարամել բանակցային գործընթացը. Նարեկ Սամսոնյան 05/12/2019 20:09 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 2000 փախստական 05/12/2019 20:00 Լեհաստանում գազի բալոնի պայթյունի հետևանքով 8 մարդ է մահացել 05/12/2019 19:55 «Լիվերպուլը» ջախջախել է «Էվերտոնին» 05/12/2019 19:48 Ավստրալիայում պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակն են բռնագրավել 05/12/2019 19:42 Հալեպում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով թուրք զինծառայողներ են զոհվել 05/12/2019 19:36 Մավրիտանիայի ափերի մոտ առնվազն 58 միգրանտ է խեղդվել 05/12/2019 19:31 Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին 05/12/2019 19:29 Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում դեսպանություն բացելու նախագիծը 05/12/2019 19:21 Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու. ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 05/12/2019 19:17 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 05/12/2019 19:15 Չկա մի փոխնախարար, որ ծառայողական ավտոմեքենա չունենա. ինչո՞ւ են իշխանություններն անընդհատ ստում. Վահագն Վարագյան 05/12/2019 19:11 Աշտարակում 17-ամյա աղջիկը դասընկերուհու կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով 746 հազար դրամ է շորթել (Տեսանյութ) 05/12/2019 19:08 Նյու Յորքի սուրբծննդյան տոնածառի լույսերը վառվել են 05/12/2019 19:03 Տեղի ունեցավ մի բան, որը կարող էր ցանկացած ստեղծագործող մարդու հասցնել խելագարության. Սցենարիստ Հարություն Ղուկասյանը՝ «Հանճարների գիրքը» աշխատանքի մասին 05/12/2019 18:47 «Կոչ ենք ուղղում Նիկոլ Փաշինյանին` սթափվել». ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել 05/12/2019 18:39 Հայաստանում գիտությունը շարունակական զարգանալու է, և բյուջեի փոփոխությունները վկայում են դրա մասին. նախարար 05/12/2019 18:26 Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ 05/12/2019 18:20 Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. Արայիկ Հարությունյան 05/12/2019 18:16 Մեր կառավարությունը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ օրենքի գերակայության ամրապնդմանը. Ռուստամ Բադասյան 05/12/2019 18:07 Հաշվառման ժամանակավոր վկայագրի գործողության ժամկետում այլ երկիր մեկնելու համար անհրաժեշտ է հաշվառման ժամանակավոր վկայագրի թարգմանված տարբերակն ունենալ 05/12/2019 18:04 Ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, այո՛, թաթիկները կկտրվեն. Արայիկ Հարությունյան 05/12/2019 17:55 Չեմ կարողանում գտնել պատգամավոր Փաշինյանի գեթ մեկ ելույթ, որտեղ նա ընդդիմանում է Ամուլսարի ավերիչ ծրագրին. Շիրակ Բունիաթյան 05/12/2019 17:42 ԱԻՆ-ը նախազգուշացնում և հորդորում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման վտանգի մասին 05/12/2019 17:36 Մամեդյարովը ծանր է որակել Մնացականյանի հետ Բրատիսլավայում տեղի ունեցած բանակցությունները 05/12/2019 17:15 Խցանումների նվազեցման մասով քննարկումներն ընթացքում են, ինչ-որ ժամանակ հետո դրանք կհանրայնացվեն. Ջանջուղազյան 05/12/2019 17:04 «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ 05/12/2019 16:55 Գլխավոր դատախազը դիմել է վճռաբեկ դատարան՝ մարտի 1-ի դեպքերով Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի գործը բեկանելու պահանջով 05/12/2019 16:45 Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը 05/12/2019 16:44 Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվել է 05/12/2019 16:33 Դեկտեմբերի 6, 7 և 8-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն նաև արագընթաց էլեկտրագնացքներ 05/12/2019 16:27 Երևանում անցկացվել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը 05/12/2019 16:15 Չպիտի էյֆորիաների տրվենք՝ քաղաքապետը սուրբ է, վարչապետը սուրբ է. Մարուքյան 05/12/2019 16:11 Վստահ չեմ, որ հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք. Ջանջուղազյանի արձագանքը՝ Բագրատյանի հարցին 05/12/2019 16:08 Ucom-ում բոլոր սմարթֆոնները տրամադրվում են շա՛տ-շա՜տ ինտերնետով (Տեսանյութ) 05/12/2019 16:00 Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են համատեղ արձանագրություն 05/12/2019 15:50 Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողությունների և գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր 05/12/2019 15:44 «Նոր ժամանակներ, նոր բարքեր». Վարդան Պետրոսյանը նոր ներկայացում է պատրաստում 05/12/2019 15:34 Ադրբեջանի պահանջները նորություն չեն. պետք է բանակը հզորացնել և պատրաստ լինել պատերազմի. Մարուքյան 05/12/2019 15:19 Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը 05/12/2019 15:10 Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության. Կոնստանտին Տեր-Նակալյան 05/12/2019 14:59 Անսպասելի էր, տհաճ ու զարմանալի. Վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ կաշառքի գործով ձերբակալված փոխնախարարի մասին 05/12/2019 14:48 Չենք բացառում, որ հանցագործություններ կվերագրվեն ոչ միայն նախկին, այլև, ինչպես տեսաք, ներկա իշխանության ներկայացուցիչներին. Էդուարդ Աղաջանյան 05/12/2019 14:44 Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան 05/12/2019 14:20 Խոյադելֆիններ՝ Ջենովայի ափի մոտ (Տեսանյութ) 05/12/2019 14:09 ՊՍԺ-ն շփման մեջ է մտել Անչելոտիի հետ 05/12/2019 14:00 Նավթի համաշխարհային գները նվազել են 05/12/2019 13:50 ԱՄՆ-ն ավարտել է զորքերի հետքաշումը Սիրիայի հյուսիսից 05/12/2019 13:42 Ոստիկանին մատով կպնողը պետք է պատժվի օրենքով. Վիկտոր Ենգիբարյան 05/12/2019 13:37 Արթուր Վանեցյանին և Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու գործով որևէ անձ չի ձերբակալվել. ՔԿ 05/12/2019 13:25 ՆԱՏՕ-ն պետք է պատասխան տա Անկարայի կողմից C-400-ի գնման համար. Նիլս Շմիդ 05/12/2019 13:14 ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ է տեղափոխում Իրաք 05/12/2019 13:05 Կառավարությունը որոշեց՝ փոխված ղեկով մեքենաներն այլևս չեն ներկրվելու Հայաստան 05/12/2019 12:56 Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում խցանումները գերազանցել են 550 կմ-ը 05/12/2019 12:43 Կոնգրեսում Թրամփի իմպիչմենթի հիմքեր են գտել 05/12/2019 12:35 Իշխանության մեջ առ այսօր էլ բռնության կոչեր են հնչում. ԲՀԿ պատգամավոր 05/12/2019 12:32 Տո, ի՞նչ կապ ունի, թագաժառանգ ա եղել, թագավորի տղա է եղել, հորոխպոր տղա ա եղել, մորքուրի մարդ ա եղել. Պետրոսյան 05/12/2019 12:27 Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է. Գևորգ Պետրոսյան 05/12/2019 12:24 Չի կարելի անել հանրաքվե ու դրա արդյունքը չլինի պարտադիր. դա ընտրական ինստիտուտի հերն անիծում ա. Էդմոն Մարուքյան 05/12/2019 12:15 Չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են. Պետրոսյան 05/12/2019 12:11 Կառավարությունը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը 05/12/2019 12:10 Դիլիջանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար 05/12/2019 12:07 Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով. Կլինեն բացառություններ 05/12/2019 12:00 Անվտանգությունը կառավարության պատուհաններն այնպես է դասավորել, որ չեն բացվում. վարչապետը չէր կարողանում զսպել ծիծաղը (Տեսանյութ) 05/12/2019 11:48 Մարդիկ միջանցքներում պարապ են ֆռֆռում. Համազասպ Դանիելյանը՝ խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու մասին 05/12/2019 11:43 Երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչինչ չանես, որ բոլորը իրենց յուղի մեջ տապակվեն. Վարչապետ (Տեսանյութ) 05/12/2019 11:41 Էս ի՞նչ երևույթ է չուզողի տրամաբանությունը, հերիք ա, չափ կա, սահման կա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 05/12/2019 11:36 Կառավարության հերթական նիստ. օրակարգում 51 հարց է 05/12/2019 11:30 Հնդկաստանում բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետևանքով 9 մարդ է մահացել 05/12/2019 11:21 ԱԺ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց Երևանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման հարցն ուսումնասիրելու համար 05/12/2019 11:17 Կառավարությունն աղբի մեջ է. Վարչապետի կոշտ հայտարարությունը (Տեսանյութ) 05/12/2019 11:11 Սուրեն Թովմասյանը կնշանակվի կադաստրի կոմիտեի ղեկավար 05/12/2019 10:55 Դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի 05/12/2019 10:47 Հրաձգություն է տեղի ունեցել Փերլ Հարբորում 05/12/2019 10:38 Երևանում և հինգ մարզում լույս չի լինի 05/12/2019 10:32 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարսը բաց է 05/12/2019 10:29 Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Մնացականյանն ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը 05/12/2019 10:18 Մնացականյանն ու համանախագահները կարևորել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը 05/12/2019 10:07 Մնացականյանն ու Մամեդյարովը նոր հանդիպում կանցկացնեն 2020 թվականի սկզբին 05/12/2019 10:07 «Ժողովուրդ». «Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում» 05/12/2019 10:04 «Փաստ». Իշխանությունները հասկանում են իրենց վարկանիշի անկման փաստը 05/12/2019 10:02 «Ժողովուրդ». Վարչապետի համար անհասկանալի են Վահե Գրիգորյանի պահվածքն ու գործողությունները 05/12/2019 09:56 «Հրապարակ». ՀՔԾ-ն կարճելու է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը 05/12/2019 09:51 «Ժողովուրդ». Օրենսդրության կոպիտ խախտմամբ հայ երեխա է որդեգրել աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան 05/12/2019 09:45 «Հրապարակ». «Պատժեցինք մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում» 05/12/2019 09:40 «Փաստ». Ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել 05/12/2019 09:35 «Հրապարակ». Փաշինյանը հիմա էլ թալանչի անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը 04/12/2019 22:15 Բրատիսլավայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը (Լուսանկարներ) 04/12/2019 22:08 Արայիկ Հարությունյանի տեղակալի հետ ԱԱԾ բերման ենթարկվածը «Լոկոմոտիվ» ակումբի նախագա՞հն է. մանրամասներ 04/12/2019 19:47 Հայ համայնքի հումանիտար օգնությունը հասել է Հալեպ (Լուսանկարներ) 04/12/2019 19:45 Դանիայի թագուհին «Սառցե թագուհի» բալետային համար զգեստներ է հորինել (Տեսանյութ) 04/12/2019 19:42 Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է. ՀՀԿ 04/12/2019 19:36 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 900 փախստական 04/12/2019 19:24 Հարավային Կորեայի առաջնորդի աշխատակազմում կոռուպցիայի գործով խուզարկություններ են կատարվում 04/12/2019 19:14 Ճապոնիայի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրի մասին համաձայնագիրը 04/12/2019 19:09 Գարի Քյոսայանի երաժշտությունն ու «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրությունը ձեռք ձեռքի տված պատմում են հանուն ազատության պայքարի մասին (Տեսանյութ) 04/12/2019 19:06 Բրատիսլավայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը