04/11/2019 12:56
Որևիցե խնդիր չկա. պատրաստ եմ. Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմը քննող ԱԺ քննիչ հանձնաժողով կանչվելու մասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեռ չի կանչվել ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, մինչդեռ հրավեր ստանալու դեպքում պարաստ է ներկայանալ հանձնաժողով:
«Որևիցե խնդիր չկա: Պատրաստ եմ», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից, Տոնոյանն ասաց, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին:
«Չհասկացվածությունն ապրիլյանի գործողությունների հետ կապած կբացառվեն», - ասաց նա: