04/11/2019 15:45
Շաքարի ոլորտում կա տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություն. Գեղամ Գևորգյան
Ոչ միայն ՏՄՊՊՀ, այլ կառավարության աշխատանքի արդյունքն է, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ազատ է զբաղվել տնտեսվարությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով մենաշնորհների դեմ պայքարի մասին, ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Չէի ասի մենակ մեր կառույցը, այլ կառավարության ամբողջ աշխատանքի արդյունքն է եղել, որ այլևս որևէ պետության կամ պետական պաշտոնատար անձանց կողմից չկա որևէ հովանավորչություն, և ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ազատ է զբաղվել տնտեսվարությամբ: Շաքարի ոլորտում կա տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություն: Դա նաև կա կարագի ոլորտում: Թե ներքին արտադրողներն են դառնում մրցունակ, թե տարբեր ներմուծողներ: Մեկ տարվա ընթացքում մեծ դինամիկա կա», - ասաց նա:
Գևորգյանն ընդգծեց, որ բենզինի շուկան ևս ուսումնասիրվում է, և տարվա վերջում կներկայացվի զեկույց շուկայում առկա խնդիրների և հետագա քայլերի մասին: