04/11/2019 15:50
Ամբողջ Հայաստանում ներդրումներ են սկսել. Գարեգին Բաղրամյան
Յուրաքանչյուր տարի որոշակի մարզերով, ամենախնդրահարույց հատվածների առաջնահերթությամբ, ներդրումներ են իրականացվում։ Ցանկացած տարի ներդրումային ծրագիրը հաստատելիս մենք հիմնական ներդրումներն ուղղում ենք ամենախնդրահարույց հատվածներին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Հարցին՝ այս ընթացքում ո՞ր մարզերում են կոնկրետ ներդրումներ կատարվել, նա դժվարացավ հստակ պատասխան հնչեցնել։
«Ամբողջ Հայաստանում են ներդրումներ սկսել», - նշեց Բաղրամյանը՝ միաժամանակ խոստանալով նյութերն ուսումնասիրելուց հետո կոնկրետ մարզերի անուններ հնչեցնել։