04/11/2019 11:34
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 57 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, ավազակային հարձակման և ավտոմեքենա փախցնելու՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 57 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: