04/11/2019 15:01
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փախհատուցում է տրամադրել 3 զինծառայողի ընտանիքի
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ:
2019թ. տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, 2008-2014 թթ տեղի ունեցած 2 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանի ընտանիքի անդամներին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250.000 ՀՀ դրամ:
2008-2014թթ.-ի և 2015-2016թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: