06/11/2019 10:45
Կրթությունն ամենաթողության է մատնված. ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ (Տեսանյութ)
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում շարունակվում է դասադուլը՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված:
«Արայիկ Հարությունյանի այն դիրքորոշումներին, որոնք, առհասարակ, կրթությանն է վերաբերում, շատ դժգոհ եմ, որովհետև կրթությունն ամենաթողության է մատնված, մայր բուհը, ես չեմ կարծում, որ կառավարության մեծ ուշադրության կենտրոնում է», - լրագրողներին ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունը ուշադրություն չի դարձնում ԵՊՀ-ի ներքին կարգուկանոնին։
«Այսօր, հենց Կրթության նախարարի հովանավորչությամբ, շատ ավելի մեծ են կուլիսային խոսակցությունները ու դրանց վերջը պետք է դրվի», - ասաց նա։
Ուսանողը պնդեց՝ կրթությունն առաջընթաց չի գրանցում։
«Կրթությունը, եթե ոչ հետընթաց է գրանցում մեծ տեմպերով, ապա, լավագույն գնահատականը, որ կարող եմ տալ, նույն տեմպերով դոփում է», - ասաց նա։
ԵՊՀ ՈՒԽ նախագահի խոսքով՝ լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը հանդիպում է ունեցել դեկանների հետ։
«Ինձ համար տարօրինակ է, թե ինչու էս ֆակուլտետի դեկանն այսօր այստեղ չի, որովհետև, ինձ հասած տեղեկությունների համաձայն, դեկանը ռեկտորի հետ ինչ-որ քննարկումների մեջ է, ես չեմ ուզում մեղադրել ռեկտորին, դեկանին, սա ուղղակի ինչ-որ կազմակերպված քայլ է», - ասաց Դավիթ Ափոյանը։