06/11/2019 12:19
Առողջապահության նախարարը սկսել է հիվանդանոցներն իր ձեռքի տակ վերցնել և յուրայինների նշանակել. բժիշկ
Այսօր առողջապահության նախարարը սկսում է հիվանդանոցներն իր ձեռքի տակ վերցնել և տնօրենների պաշտոններում յուրայինների նշանակել, տեսչությունների պետերին փոխել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը։
«Նախարարը կարծիք է հայտնում, որ կցանկանար՝ Բժշկական համալսարանն ավելի լավ ռեկտոր ունենար։ Դա ի՞նչ է նշանակում. նշանակում է պաշտոնեական դիրքի չարաշահում։ Եթե դա իր իրավասության մեջ չէ, սակայն անում է ամեն բան՝ հասնելու նոր ռեկտորի նշանակման, դրանից քաղաքական հետապնդման հոտ է գալիս», - շեշտեց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահը։