06/11/2019 12:23
Առողջապահության նախարարը ստում է վարչապետին. Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ
Ակնհայտ ստի մեջ ենք ապրում. Կառավարության նիստի ժամանակ վարչապետին զեկուցում են, որ վերարտադրողական առողջության ծրագիրն էլեկտրոնային հերթագրումով է լինելու, բայց երբ ԶԼՄ-ներից զանգահարում են նախարարություն և հարցնում՝ էլեկտրոնայի՞ն է, պատասխանում են՝ ոչ, թղթային է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը։
«Կառավարության ներսում նախարարը ստում է վարչապետին, ուրմեն ինչպե՞ս կարող ենք դրական տեղաշարժ ապահովել», - հարց ուղղեց բանախոսը։
Նա միաժամանակ անթույլատրելի համարեց բժիշկների միջև ծեծկռտուքի, ընդհուպ քիթ ջարդելու միջադեպի վերաբերյալ Առողջապահության նախարարի ֆեյսբուքյան արձագանքը։