06/11/2019 19:14
Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 800 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել մոտ 800 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 776 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 253 մարդ (76 կին, 130 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 523 մարդ (157 կին, 267 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: