06/11/2019 13:11
Մարալիկում Նարեկ Մալյանի ու Արթուր Դանիելյանի վրա հարձակման դեպքով քրեական գործ է հարուցվել
Մարալիկում Նարեկ Մալյանի ու Արթուր Դանիելյանի վրա հարձակման դեպքով քրեական գործ է հարուցվել։
«Տեղեկացնեմ, որ Մարալիկի հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց: 1 տարի և 1 ամիս անց հարուցվեց, բայց հարուցվեց:
Խորհուրդ չեմ տա կասկածել իմ հետևողականության վրա»,-Facebook-յան իր էջում գրել է Նարեկ Մալյանը։
Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում 2018 թվականի հոկտեմբերի 11-ին մի խումբ երիտասարդներ պահանջել էին «Ադեկվադ» հաղորդման հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին՝ լքել քաղաքը։
Միջադեպը տեղի էր ունեցել ուղիղ եթերի ընթացքում։ Երիտասարդները վիրավորել և հայհոյել էին հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մարալիկի բաժին։
Դեպքից օրեր անց Նարեկ Մալյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր. «Մարալիկում կատարված հարձակումը կազմակերպված էր իշխանության կողմից, դա «փաշիզմ» էր»։