07/11/2019 11:12
Առողջապահության նախարարությունն անակնկալի բերեց պաշտպանության փոխնախարարին
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկեց նիստի օրակարգից հանել պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ձմեռային զորակոչ ու զորացրում հայտարարելուն:
«Մենք խնդիր ենք տեսնում, խնդրում ենք օրակարգից հանել, լուրջ մտահգություն ունենք», - ասաց նա:
Առողջապահության փոխնախարարին արձագանքեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
«Ճիշտն ասած` անակնկալի եկա, որովհետև երեկ եմ խոսել առողջապահության նախարարի տեղակալ պարոն Հակոբյանի հետ, անակնկալի եկա ես», - ասաց Բալայանը:
«Պարոն Հակոբյանը փորձել էր պարզել՝ արդյոք փոփոխություններ կան, պատասխանել էին՝ չկան, բայց մենք տեսանք, որ կան: Խնդրում ենք լրացուցիչ քննարկման ներկայացնել», - ասաց Ավանեսյանը:
Պաշտպանության փոխնախարարը հայտարարեց` հարցը հրատապության խնդիր ունի:
Քանի որ հարցը զեկուցվող էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց զեկուցելու ընթացքում քննարկումները շարունակել:
«Չհանենք, էլի», - ավելացրեց Գաբրիել Բալայանը: