07/11/2019 13:06
Արայիկ Հարությունյանը «ոչ հայաստանցի դաշնակներին» կոչ արեց տեր կանգնել իրենց կուսակցությանը (Տեսանյութ)
Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Կարծում եմ, որ Դաշնակցությունը՝ հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո, այլ կեցվածք պետք է դրսևորեր, նախ՝ հասկանար, թե ինչո՞ւ մերժվեց հասարակության կողմից, և երկրորդ՝ փոխեր անձերին», - ասաց Արայիկ Հարությունյանը։