07/11/2019 18:53
Տեղեկությունները, որոնք տարածվում են իմ մասին ու փորձ է արվում սևացնել ինձ, իրականության հետ կապ չունեն. Վանեցյան
Իմ հրաժարականից հետո, առհասարակ, աշխատում եմ որևէ հանրային հայտարարություն չանել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։
«Որևէ մասնակցություն չեմ ունենում այս կամ այն իրադարձություններին, բայց իմ ցանկացած քայլ՝ երկրից բացակայել, մեկի հետ հանդիպել, սրճարան գնալ և այլն, և այլն դառնում է քննարկման առարկա, դա էլ հերիք չի, իմ հրաժարականից հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամենօրյա ռեժիմով կեղծ լուրեր են տարածում իմ մասին, այդ լուրերից որևէ մեկը չի հաստատվել։ Ես, իհարկե, կարող եմ մշտապես հանդես գալ հերքումներով, բայց չեմ ուզում հանդես գալ հերքումներով կամ ներկայացնել դատական հայցեր, որպեսզի հանգստանան ու շարժվեն առաջ», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա ասաց, որ այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում են իր մասին ու փորձ է արվում սևացնել իրեն, իրականության հետ որևէ կապ չունեն։