07/11/2019 12:15
Վերջ տուր մեր բյուջեի թալանին. Սոնա Աղեկյանը թղթե ինքնաթիռներ է բերել կառավարության դիմաց (Տեսանյութ)
«Կանգ ա՛ռ, վերջ տուր մեր բյուջեի թալանին», - գրությամբ պաստառով Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը բողոքի ակցիա է իրականացնում կառավարության դիմաց։
Սոնա Աղեկյանը թղթե ինքնաթիռներ է շարել կառավարության դիմաց՝ բողոքելով կառավարության կողմից նոր ինքնաթիռի ձեռքբերման որոշման դեմ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ քննարկվում է կառավարական նոր օդանավ ձեռք բերելու հարցը, քանի որ գործող թիվ մեկ բորտն արդեն հնամաշ է։