07/11/2019 13:52
ԿԳՄՍ նախարարը սեփական արժեհամակարգը չպետք է պարտադրի. դասախոս (Տեսանյութ)
ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, դոցենտ Սուրեն Պարսյանն այսօր միացավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցին։
Նա նշեց, որ արժեքները հայ ժողովրդի համար շատ կարևոր են։
«Արայիկ Հարությունյանը կարող է ունենալ և դավանել սեփական արժեհամակարգին, և ոչ ոք դրա համար նրան չի կարող ոչինչ ասել, բայց նա իր արժեհամակարգը պարտադրում է՝ օգտագործելով նախարարությունը։ Մենք չենք ընդունում կրթության, մշակույթի նրա քաղաքականությունը։ Նա պետք է հեռանա, պետք է հասկանա, որ ազգային երկիր պտք է կառուցենք՝ ապահովելով մեր անվտանգության խնդիրը։ Այլասերված արժեհամակարգը խարխլում է մեր գոյության հիմքերը», - նշեց տնտեսագիտական համալսարանի դասախոսը։