ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի երիտասարդական-ուսանողական միությունները միանում են Հայաստանի ուսանողական շարժմանը

08/11/2019 14:20

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի երիտասարդական-ուսանողական միությունները միանում են Հայաստանի ուսանողական շարժմանը


Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունները հանդես են եկել Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը միանալու  հայտարարություններով, հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին և իրենց զորակցությունն ու անվերապահ աջակցությունն են հայտնել ուսանողական շարժմանը:

Հայաստանի ուսանողական շարժմանն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՅԴ Երուսաղեմի երիտասարդական միությունը, ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միությունը, ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը , ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական կազմակերպությունը,  որոնք ևս իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրել են կոչեր, Երևանում անցկացվող հանրահավաքների ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող կարգախոսներով մակագրված լուսանկարներ:

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունն այդ առթիվ  տարածել է նաև հատուկ հայտարարություն, որտեղ ասված է.

«Կը զօրակցինք ՀԵՄ-ին, Արայիկ Յարութիւնեան, ՀՀ կրթութեան նախարարը կը ցանկանայ հանել հայոց լեզուի եւ պատմութեան պարտադիր ուսուցումը համալսարաններէն: ԱՆ նաեւ կը ցանկանայ հեռացնել հայ եկեղեցուոյ պատմութիւնը դպրոցական կրթական համակարգէն: Ասոնք քայլեր են, որոնք ուղակիօրէն կը հարուածեն մեր ազգային ինքնութեանն ու նկարագրին։

Նոյն ԿԳ նախարարը միլիոնավոր դրամներ կը տրամադրէ մեր մշակոյթին չհամապատասխանող ձեռնարկներուն, անտեսելով հայկական մշակութային եւ կրթական նախաձեռնութիւնները:

Այդ պատճառով, ՀԵՄ-ը եւ նաեւ ուսանողներ կը պահանջեն Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը:

Կ'ուզենք նաեւ շեշտել թէ իշխանութեան փորձերը, Դաշնակցութեան մէջ բաժանարար գիծեր գտնելու ի սկզբանէ ձախողած են։ Դաշնակցութիւնը մէկ եւ միասնական կուսակցութիւն է, Հայաստանով եւ սփիւռքով։

Կ'աջակցինք ՀԵՄ-ին եւ կը միանանք մեր ընկերներուն ՝ պահանջելով նախարարի հրաժարականը:

#պատվովհեռացիր #Démission»:

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունն «Շանթ» ուսանողական միությունն ու իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ուսանողներին, ովքեր պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հայտարարության մեջ ասվում է.

«Նախարարի առաջարկած քաղաքականությունը խստորեն վտանգում է այն արժեքներն ու պահանջները, որոնք բխել են 2018-ին ժողովրդական շարժումից մեր հայրենիքում: Արայիկ Հարությունյանն առաջարկել է` հանել հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը, բարձրագույն կրթության ոլորտում պարտադիր առարկաների շարքից: Կրթությունն այս ոլորտներում, որպես ազգայինա արժեք, հայրենիքում քաղաքացիների անբաժանելի ազգային ինքնության մասն է, և այդ տարրերը հեռացնելը ստեղծում է գիտելիքների անդունդ հասակակիցների և սերունդների շրջանում: Նախարարի վերաբերմունքն այն արժեքների նկատմամբ, որոնք սփյուռքը շարունակում է բարձրացնել և խթանել համալսարանական մակարդակի ուսանողների շրջանում, ամբողջովին անընդունելի է:

Ավելին, նախարարը հարցազրույցներից մեկում անդրադարձավ իր հրաժարականի պահանջներին՝ասելով, որ Հայաստանում և Սփյուռքում մեր ընկերների միջև որակական տարբերություններ կան: Մենք հրաժարվում ենք ընդունել նախարարի հայտարարությունների բաժանարար բնույթը: Որպես այսօր Հայաստանում կրթության դեմք՝ մենք հուսով ենք, որ համենայն դեպս, պարոն Հարությունյանը գիտի, որ մեր կազմակերպությունները ապակենտրոնացված են աշխատանքում, բայց ոչ գաղափարախոսության մեջ, և որ մենք միշտ կհամախմբվենք կանգնելու ի պաշտպանություն մեր լեզվի, ժառանգության և ինքնության»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Լիբանանի Երիտասարդական միությունը տեսաուղերձով իր աջակցությունն է հայտնել ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիային.

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի ՀԵՄ-ականներ, Բեյրութից ՀՅԴ ՀԵՄ ընկերների անունից ցանկանում եմ զորակցություն հայտնել ձեզ այս օրերին Հայաստանում ձեր կազմակերպած նախաձեռնությունների համար: Մենք հպարտություն ենք ապրում, երբ տեսնում ենք, որ մեր ընկերները առաջնագծում ազգային արժեքների պաշտպանության և ազգային պետությանը սպառնացող սադրանքների դեմ հանդիման են: Ցավոք այսօր մենք այդտեղ չենք և հակառակ մեր ցանկության չենք կարող ուղղակի մասնակցություն բերել հայրենանպաստ գործունեության: Բայց կգանք հաստատելու, որ ձեր բարձրացրած խնդիրները մեզ նույնպես մտահոգում են: Ձեր հնչեցրած զգոնության կոչը մեր բոլորիս խղճի ձայնն է: Կուզենք նաև մեր միության ափսոսանքը հայտնել դրսի և ներսի դաշնակցականի կեղծ օրակարգի տեսական շահարկումների համար: Կհորդորենք կեղծ օրակարգով չկոծկել իրական խնդիրները, որովհետև այդ վարքագիծը կտանի լճացումի և հիասթափության մեծ ալիքի: Եվս մեկ անգամ կցանկանանք ասել մեր ընկերնեին, որ ձեր կողքին ենք՝ ազգային արժեքների պահպանման և ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտման ճանապարհին», - ասված է տեսաուղերձում:

ՀՅԴ Կանադայի երիտասարդական միությունը արձագանքել է Արայիկ Հարությունյանի որակումներին և իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է կոչ՝ հետևյալ բովանդակությամբ. «ՉԿԱ՛Յ ՆԵՐՍԻ ԵՎ ԴՈՒՐՍԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ, ԿԱ ՄԵ՛Կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»:

ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միությունը տարածել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Բոլորս մէկ ենք: Չկայ ներսի և դուրսի Դաշնակցութիւն, կայ մէ՛կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»։ Երիտասարդական միության ֆեյսբության պաշտոնական էջում տեղադրել է նաև Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «# պատվով _ հեռացիր» մակագրությամբ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/08/2020 23:55 Բեյրութում պայթյունի գործով ձերբակալվել է 16 պաշտոնյա 06/08/2020 22:26 Ամուլսարի հանքի շահագործումն ազգային անվտանգության հետ կապված առեղծվածային հարցեր է առաջացնում․ վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ամբողջը չեն զեկուցել․ Վահագն Վարագյան 06/08/2020 22:07 Հայաստանի խորհրդարանի ու քաղաքապետարանի շենքերը լուսավորվել են Լիբանանի դրոշի գույներով (Տեսանյութ) 06/08/2020 21:51 «Իմ պատկերացրած առողջապահական կազմակերպման մոդելը չէր համապատասխանում ներկա տեսչական մոդելին». Անուշ Պողոսյանը թողնում է պաշտոնը 06/08/2020 20:00 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 116 մարդ է մահացել 06/08/2020 19:51 Թուրքիայում անցկացվում է հակամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգումը 06/08/2020 19:36 Նախատեսվում է Արագած և Վարդենուտ բնակավայրերում կազմակերպել օրգանական գյուղատնտեսական մթերքների արտադրություն 06/08/2020 19:22 Արագածոտնի մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրգործերն ավելացել են 40 տոկոսով 06/08/2020 19:14 Բրազիլիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 57 հազար դեպք 06/08/2020 19:03 Կոտայքում արձանագրվել են խախտումներ. կազմվում են արձանագրություններ 06/08/2020 18:52 Հանդիպել են Հովիկ Աբրահամյանն ու Արայիկ Հարությունյանը 06/08/2020 18:39 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից 06/08/2020 18:37 Ես իրենց ստատիստիկայի համար մայր չունեմ. Քաղաքացին դժգոհում է առողջապահության նախարարությունից 06/08/2020 18:19 Մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության կասեցման միջնորդություն կներկայացվի․ ԱԱՏՄ-ն մարզերում խնդիրներ է արձանագրել 06/08/2020 18:05 «Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների». Մարուքյանն անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքին 06/08/2020 18:03 Հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր, առանց դիմակի վարորդներ 06/08/2020 17:52 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը 06/08/2020 17:44 Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95 942-ի 06/08/2020 17:28 Արցախում առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը 06/08/2020 17:19 Անհայտ անձինք հրթիռակոծել են Սիրիայում ամերիկյան ռազմակայանը 06/08/2020 17:08 ՀՔԾ-ին կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում. Սերժ Սարգսյանի փաստաբաններ 06/08/2020 16:50 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ֆրանսիացի ճարտարապետ է զոհվել, Ֆրանսիայի ևս 24 քաղաքացի վնասվածքներ է ստացել 06/08/2020 16:46 ՊԵԿ-ը խիստ հսկողություն է իրականացնելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ 06/08/2020 16:37 Ղուրսալի համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ 06/08/2020 16:30 Ռոբերտ Նազարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. ՀՔԾ 06/08/2020 16:25 Շահերի բախման հիմքով Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել 06/08/2020 16:08 Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը (Տեսանյութ) 06/08/2020 16:06 Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայր 06/08/2020 16:00 Համաշխարհային բանկը պատրաստ է օգնել Լիբանանին 06/08/2020 15:45 Մաշտոցի պուրակի կառուցապատման վերաբերյալ Հայկ Մարությանի պատճառաբանություններն ու բացատրություններն ամբողջովին անընդունելի են. ՀՅԴ գործիչ 06/08/2020 15:33 Արտոնություն՝ «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ին. կստեղծվի 37 նոր աշխատատեղ 06/08/2020 15:23 Սա ուժեղ պետության համար անհրաժեշտ ռազմավարություն է. վարչապետը՝ հանրակրթության չափորոշչի մասին 06/08/2020 15:03 Դատարանն անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց 06/08/2020 14:56 Կիպրոսը Բեյրութում պայթյունի հետ կապված ռուսաստանցու է որոնում 06/08/2020 14:43 ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են իրականացնում (Տեսանյութ) 06/08/2020 14:35 Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ 06/08/2020 14:24 Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ իր ապրած կյանքը և սկզբունքները նիկոլական թայֆեն փուռը տալ չի կարող. Արմեն Աշոտյան 06/08/2020 14:14 Հայկ Մարությանը բացակայում է քաղաքի առօրյայից՝ թողնելով, որ երևանցիներն իրենց յուղով տապակվեն. ՀՅԴ գործիչ 06/08/2020 14:01 Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը 06/08/2020 13:53 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կրկին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից 06/08/2020 13:44 «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելուն օժանդակողի մասով նախաքննությունն ավարտվել է 06/08/2020 13:39 Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի Նիկոլ Փաշինյանը 06/08/2020 13:30 Ծաղկաձորի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 06/08/2020 13:18 Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ 06/08/2020 13:14 Վերջին մեկ օրում բացահայտվել է հանցագործության 76 դեպք 06/08/2020 13:05 Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին 06/08/2020 12:54 Լուկաշենկոն պատմել է որդու ընդդիմադիր հայացքների մասին 06/08/2020 12:37 Հրետակոծությունից մարդուն ասում են գնա մտի հոգեբանական հրետակոծության տակ. Նիկոլ Փաշինյան 06/08/2020 12:30 Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է 06/08/2020 12:22 Ոչ մի հայ, որ Լիբանանից գա Հայաստան, առանց կեցության վայրի չպետք է մնա. Զարեհ Սինանյան (Տեսանյութ) 06/08/2020 12:16 Ջրառատ գյուղի տարածքում կանոնների խախտմամբ ըներքօգտագործման և ապօրինի ձեռնարկատիրության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 06/08/2020 12:05 Օգոստոսի 7-ին մի քանի ժամով կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ գյուղի գազամատակարարումը 06/08/2020 11:52 Երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի հետ եմ բախվել. Նիկոլ Փաշինյան 06/08/2020 11:48 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել 06/08/2020 11:40 Կառավարությունը կրկին գումար հատկացրեց Տավուշին. Չինարիում ավերված տունը զրոյից կկառուցվի, Ներքին Կարմիրաղբյուրի ավերված տան տեղն էլ պուրակ կհիմնեն 06/08/2020 11:35 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք 06/08/2020 11:26 Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 06/08/2020 11:17 Հայաստանից թռիչքը Բեյրութ տեղի կունենա շաբաթ օրը 06/08/2020 11:13 Ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանին. Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ. ՀՀ վարչապետ (Տեսանյութ) 06/08/2020 11:00 Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հերթական այցն է կատարել քրեակատարողական վարչություն 06/08/2020 10:49 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, մահացել է 2 մարդ 06/08/2020 10:40 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում 06/08/2020 10:33 Բեյրութի նավահանգստում նիտրատի պահպանման պատասխանատուներին տնային կալանք է սպառնում 06/08/2020 10:22 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 18,7 միլիոնը 06/08/2020 10:11 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 137-ի 06/08/2020 09:53 «Ժողովուրդ». Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է ևս մեկ ամսով՝ վերջին անգամ 06/08/2020 09:50 «Ժողովուրդ». Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները 06/08/2020 09:47 «Ժողովուրդ». Ինչ նախագիծ կառավարությունից ներկայացնեն, պատգամավորները պետք է կողմ քվեարկեն 06/08/2020 09:44 «Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունը նոր պետ կունենա 05/08/2020 22:58 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 100 մլն դրամ է հատկացրել Բեյրութում զոհված հայերի ընտանիքներին ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին 05/08/2020 20:56 Ամուլսարում իրավիճակը կրկին լարվել է. ոստիկաններն ուժ գործադրելով՝ բերման են ենթարկում ցուցարարներին 05/08/2020 20:17 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ 05/08/2020 20:07 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 139 մարդ է մահացել 05/08/2020 19:55 Թուրքիայի զբոսաշրջային վայրերում աճել է կորոնավիրուսի դեպքերի թիվը 05/08/2020 19:42 Բրազիլիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 51,6 հազար նոր դեպք 05/08/2020 19:33 Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին 05/08/2020 19:27 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 108 մարդ 05/08/2020 19:25 Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց 05/08/2020 19:12 Սիրիայում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 15 զինվորական է զոհվել 05/08/2020 18:58 Պարզվել են շրջանակներ, որոնք կորոնավիրուս չլինելու վերաբերյալ քարոզչություն են ծավալել և շարունակում են ծավալել. Փաշինյան (Տեսանյութ) 05/08/2020 18:47 Որոշում է կայացվել ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ ռեժիմը. Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 05/08/2020 18:31 Մենք հավասարվում ենք Ադրբեջանի և Թուրքիայի պատմագիտությանը. սա ազգային խայտառակություն է. Լևոն Տեր-Պետրոսյան (ilur.am) 05/08/2020 18:26 Մեր բոլորի ջանքերն արդյունք են տալիս, և ունենք կայունացման գնացող համաճարակային իրավիճակ. Նախարար 05/08/2020 18:18 Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, բարեբախտաբար, շարունակում է բարելավվել. Վարչապետ (Տեսանյութ) 05/08/2020 18:08 Կառավարությունում քննարկվել են հանրակրթական ոլորտի փոփոխությունները 05/08/2020 17:53 Արթուր Վանեցյանն իր մխիթարության խոսքն է ուղղել Բեյրութում զոհերի սգակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին 05/08/2020 17:35 Չեխիան փրկարարներ կուղարկի Բեյրութ 05/08/2020 17:19 Նորակոչիկների զինվորական երդման արարողությունները կիրականացվեն առանց տեսակցությունների ու հրավերների 05/08/2020 17:15 Լիբանանում մտադիր են հինգ օրում ավարտել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը 05/08/2020 17:05 52-ամյա քաղաքացու կողմից դիտավորությամբ ուրիշի առողջությանն ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան 05/08/2020 16:58 Հայ ժողովուրդը կանգնած է եղբայրական Լիբանանի կողքին. Աննա Հակոբյան 05/08/2020 16:46 Ամուլսարում տեղի ունեցող ցանկացած գործընթացի քաղաքական պատասխանատվությունն ուղղակի ընկնում է գործող իշխանության վրա. Վահագն Վարագյան 05/08/2020 16:34 Մակրոնը հինգշաբթի կայցելի Լիբանան 05/08/2020 16:27 Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը. Մեդվեդև 05/08/2020 16:24 Հայ խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից. Աննա Նաղդալյան 05/08/2020 16:14 Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել «Արթիկ» ՔԿ հիմնարկի աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար 05/08/2020 16:05 Լիբանանյան առանձին էթնիկ խմբերի բացասական տրամադրությունները տարածվում են նաև հայ համայնքի վրա, ինչն էլ արտագաղթի պատճառ է դառնում. Արաբագետ 05/08/2020 15:58 Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ և առաջարկեցի Հայաստանի օգնությունը. Նիկոլ Փաշինյան 05/08/2020 15:46 Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում. «Մեդիա պաշտպան» 05/08/2020 15:32 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները

Տվյալ բաժնի վերջին նյութերը