Վիճակս այնքան ծանր էր, որ վերցրած արյան մշակում էլ չեն արել. ապրելուս հավանականությունը մեծ չէր. Սարգիս Ստեփանյան՝ մերօրյա հերոսը

08/11/2019 19:59

Վիճակս այնքան ծանր էր, որ վերցրած արյան մշակում էլ չեն արել. ապրելուս հավանականությունը մեծ չէր. Սարգիս Ստեփանյան՝ մերօրյա հերոսը


Անձնվիրությունն ամեն մարդու տրված չէ: Դրա մասին կարող ենք բարձրաձայնել, կարևոր այդ առաքինությունն ինքներս մեզ վերագրել, ընկերոջ կամ հարևանի, ծանոթի ու անծանոթի փոքրիկ նեղություններին ձեռք մեկնել, բայց հանուն մեկի կյանքի՝ մեր կյանքը նժարին դնել, այն էլ առանց երկար-բարակ մտածելու՝ գրեթե բացառվում է: Ու ոչ-ոք դրանում մեզ չի կարող մեղադրել. ի վերջո՝ կյանքը մեկն է, ու այն թանկ է...

Նա զրկված է երեք վերջույթներից, բայց առավել ամուր է կանգնած ա՛յս հողի վրա, ա՛յս հողի համար: Ինչ խոսք, նա խիզախ է, մեծ կամքի տեր, բայց այդ երկուսը՝ առանց անձնվիրության, բավարար չէին լինի, որ նա աներ այն, ինչն արեց։ 

Սարգիս Ստեփանյան. զինվորականի ընտանիքում ծնված պատանին, մինչև զինվորական կյանքով հրապուրվելը՝ ծանրամարտով է զբաղվել, Հայաստանի Հանրապետության ծանրամարտի սպորտի վարպետ է եղել:

Քանի որ դպրոցն ավարտելու տարիներին հայրն Արցախի պաշտպանական բանակում էր ծառայում, ու ընտանիքն այնտեղ էր, ինքն էլ 2000 թվականին ընդունվեց Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի «Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզկուլտուրա» բաժինը: Մեկ տարի անց մեկնեց ժամկետային զինծառայության: Լինելով հանրապետության լավագույն սպորտսմեններից՝ նախարարի հրամանով շաբաթական 3 անգամ դուրս էր գալիս զորամասից, գնում քաղաք՝ մարզումներին մասնակցելու։

Բանակից վերադարձավ 2003թ.-ին, համալսարանն ավարտեց 2007թ.-ին: Հենց այդ թվականից էլ ծառայության անցավ Հայաստանի հատուկ նշանակության բրիգադում (սպեզնազ)՝ որպես հատուկ նշանակության խմբի հրամանատար:

Aysor.am-ի հարցին՝ ի՞նչը ՀՀ ծանրամարտի սպորտի վարպետին տարավ դեպի հատուկ նշանակության ջոկատ, պատասխանեց.

«Երբ լսեցի, թե ընկերներս տվյալ ստորաբաժանումում ծառայելիս ինչ լուրջ մարզումներ են անցկացնում, միանգամից ցանկացա իրենց շարքերը համալրել: Հատուկ նշանակության ջոկատի մարզումներն ու պրոֆեսիոնալ սպորտում մարզումները բոլորովին տարբեր բաներ են: Այլ զգացողություն է, երբ գիտակցում ես, թե այնտեղ ինչ չափով ես օգտակար լինում հայրենիքիդ: Իհարկե, բոլոր բնագավառներում էլ քո գործը լավ անելով՝ երկրիդ օգուտ ես տալիս, բայց զինվորի, զինծառայողի հայրենիքին մատուցած ծառայությունն առանցքային է: Քո հողն ու քո սահմանն ես պահում, իսկ դա ինձ համար մեծ պատիվ է»։

Մարդն, ում նկարագրեցի նյութիս սկզբնամասում, դասակայն հայրենասերի օրինակ է: Նա, ում մասին կկարդաք ստորև՝ լեգենդ է, մի պահ ընկած, բայց նույն վայրկյանին ճախրելու համար թևեր առած, այսօր մեր կողքին ապրող, արարող ու չտրտնջացող լեգենդ։

2014թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին իրավիճակը սահմանում լարված էր, հրադադարը հակառակորդի կողմից հաճախ էր խախտվում, դիվերսիայի փորձեր էին լինում: 4-րդ իշխանությունն այդ օրերին անդրադառնալիս՝ «միկրոպատերազմ» եզրույթն էր օգտագործում:

Հուլիսի 29-ն էր, երեկոյան հերթական դիվերսիան եղավ, բայց մեր տղաներն արժանի հակահարված տվեցին: Ցավոք, չեզոք գոտում վիրավոր սպա ունեցանք: Հատուկջոկատային Սարգիս Ստեփանյանն անմիջապես կապվեց վերադասի հետ. թույլտվություն էր պետք՝ վտանգավոր տարածք մտնելու ու զինակից ընկերոջը փրկելու համար:

«Ես և նա անձնական ընկերական հարաբերություններ չունեինք, դեպքից առաջ ենք մի քանի օր շփվել: Բայց, եթե հայ ենք, բոլորս էլ ընկերներ ենք։ Թույլտվություն ստանալուն պես իմ խմբի հետ մտանք չեզոք գոտի: Միանշանակ, ես կարող էի չգնալ, դա իմ խնդիրը չէր, բայց… Զինվորականների համար կան չգրված օրենքներ, որոնցով իրական զինվորականները շարժվում են. եթե ընկերդ, զինվորդ մարտի դաշտում, վտանգավոր գոտում է մնացել, երբեք չպետք է իրեն թողնես, իր կողքին պետք է լինես: Անմարդկային, անընդունելի է զինակցիդ անօգնական թողնելը: Ես այդպես եմ շարժվել», - նկատեց Սարգիս Ստեփանյանը:

Գիտակցելով, որ մեկ վայրկյան շուտ հասնելով՝ գուցեև կյանք փրկեն, տղաները փորձում են խիտ ականապատված, հակառակորդի կողմից տեսանելի ու կրակի տակ գտնվող դաշտն ականազերծելով՝ հնարավորինս շուտ ընկերոջը հասնել: 

Սարգիսը հստակ չի կարող ասել՝ վիրավո՞ր սպայի հետևից էր ականապատ դաշտ մտել, թե՞՝ արդեն զոհված: Մեկ բան հստակ է՝ նրան տեսնում էր անշարժ պառկած, ու երբ իրենց արդեն 1-2 մետր տարածություն էր բաժանում՝ տեղի է ունենում սարսափելին. ականապայթյունային վիրավորում է ստանում հենց ինքը:

«Պայթյունից հետո ականջներումդ խուլ ձայն է լինում, քեզ թվում է՝ շրջապատում ամեն ինչ խաղաղ է, դու էլ հանգի՜ստ ընկել ես: Բայց դա, իհարկե, խաբկանք է, նման բան չկա», - հիշում է զրուցակիցս:

Սարգիսին ու իր հետ գնացած ընկերոջը պայթյունը տարբեր կողմեր է շպրտում. ընկերոջը՝ ոչ այնքան հեռու, իրեն՝ բավականին մեծ թափով ու մեծ հեռավորության վրա:

Պայթյունից անմիջապես հետո ուզում է վեր կենալ, բայց ոտքերը չեն ենթարկվում… Նրա աջ ոտքը չեզոք գոտում մնաց, ձախ ոտքը՝ կախված ջիլ էր հիշեցնում, աջ ձեռքն էլ ամբողջովին բացված էր, ինչպես ինքն է մտաբերում՝ «չլինելու հաշիվ էր»:

Զարմանալիորեն գիտակցությունը չկորցրած սպան իրենից հեռու ընկած ընկերոջն է բղավում ու միայն մեկ բան ասում. «Հանկարծ ինձ այստեղ չթողնես»: Հանուն ընկերոջ՝ իմացյալ մահվան գնացած Սարգիս Ստեփանյանն իրեն փրկած ընկերոջ մասին ասում է՝ ամեն ընկեր չի, որ կարող է մարտական ընկեր կոչվել, նա իսկական մարտական ընկեր է:

«Շատ վտանգավոր էր, եթե մի քայլ աներ՝ ընկերս էլ կարող էր պայթել: Ինձ գոռում էր՝ «Սաքո, քեզ մի յան քցի»: Թփրտալով ինձ իր կողմ գցեցի, որպեսի կարողանա ինձ օգնել։ Ես զենքերով, այդքան ծանր՝ գրկած դուրս բերեց այդ տարածքից: Հետո մեզ հետ եկած մյուս տղաները միացան, ու օգնեցին: Ամբողջ ճանապարհին չեմ ուշաթափվել, գիտակցել եմ, թե հետս ինչ է կատարվում: Սկզբում ցավերը մեղմ էին, հետո ուժեղացան։ Իհարկե, ցավազրկում էին, բայց դա շատ չէր օգնում, վիճակս բարդ էր, անընդհատ ասում էի՝ ինձ շուտ տեղ հասցրեք», - վերապրում է զրուցակիցս:

Մինչև պաշտպանական շրջանի հոսպիտալը 1 ժամ ճանապարհ էր: Ամբողջ ճանապարհին խոսել է տղաների հետ, անգամ օգնել, որ իր վրայից հանեն ռազմական բաճկոնը: Նույնսկ հարմարացրել է տեղից վեր կենալ ու շնորհավորել հենց նոր հայր դարձած ընկերոջը:

Կատարվածը շոկային էր ոչ միայն Սարգիսի համար, այլև՝ զինակիցների: Իրեն թվում էր, թե երազ է, խոստովանում է՝ շատ էր ուզում, որ երազ լինի, արթնանա ու հանգիստ հոգոց հանի:

Չափահաս մարդու օրգանիզմում արյան ծավալը կազմում է շուրջ 5 լիտր, որից 3,5-ը Սարգիս Ստեփանյանը կորցրել էր:

Հոսպիտալում անզգայացրել են ու սկսել վիրահատությունը: Այնտեղ եղած 2 լիտր արյունը ներարկել են, բայց չի բավականացրել: Ստեփանակերտից արյուն հասցնելը ժամանակատար էր, կարող էր կյանք արժենալ: Համապատասխան արյան կարգ ունեցող զինվորներներն ու սպաներն են արյուն տվել, առանց մշակման ներարկել են: Ինչպես հետագայում «կոմբատներից» մեկն է կատակել՝ արյունակից «ախպերներ» են դարձել: 

«Ճանապարհին աչքերս անընդհատ փակում-բացում էի՝ հույս ունենալով, որ իրականություն չի, բայց, ցավոք, այդպես չէր… Վիճակս այնքան ծանր է եղել, որ վերցրած արյան մշակում էլ չեն արել, դա օրեր կարող էր տևել, առանց այդ էլ՝ ապրելուս հավանականությունը մեծ չէր», - փորձելով հուզմունքը զսպել՝ պատմում է մեր օրերի հերոսը:

Վիրահատության ընթացքում 2-3 անգամ 20-ական վայրկյանով սրտի կանգ է ունեցել: Բժիշկը վիրահատարանից դուրս է գալիս ու ասում՝ վերջ, չի շնչում: Հրամանատարը չի ընդունում բժշկի գույժը, մտնում է սենյակ ու… հրաշք, իր զինվորը կյանք է վերադարձել։

Ամենափխրունն ու զգայունը՝ հավատքն առ Աստված չկորցրած սպան, ով դժոխքի մեջով է անցել, խաչակնքվում է, նայում քարացած դեմքիս ու ասում՝ «ես շատ հավատքով մարդ եմ, մեռնեմ Աստծո զորությանը, ամեն ինչ նրա կամքով եղավ»:

Թեև վիրավորին տեղափոխելը ռիսկային էր, սակայն ռիսկը չէր բացառվում նաև այդտեղ մնալու դեպքում: Տարբերակ չունենալով՝ ժամեր անց Սարգիս Ստեփանյանին Երևան են տեղափոխում ուղղաթիռով: Պարաշյուտային սպորտով ու լեռնագնացությամբ զբաղված սպան, ի զարմանս բժիշկների, օդում իրեն ավելի լավ էր զգում, ու կարողացավ Արցախ-Երևան օդային ճանապարհը առանց տատանումների հաղթահարել:

Մուրացանի հոսպիտալի վերակենդանացման բաժնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը հարազատներին ասում է՝ եթե ամեն ինչ լավ լինի, 2-3 օր անց արհեստական կոմայից դուրս կգա: Այդպես էլ լինում է՝ հենց հաջորդ օրը կոմայից դուրս է գալիս: Սակայն մինչ այդ սպան խորհրդավոր երազ է տեսնում՝ ու նորից պատերազմ:

«Երազումս կռվի դաշտում էի՝ կրակում էի, մարտական հնարքներ անում, չորս կողմս պայթյուններ էին: Մի խոսքով, երազում էլ էի դժվարություններ հաղթահարում, կյանքի համար պայքարում: Ու մեկ էլ լսում եմ անունս… Ենթադրում եմ՝ այդ պահին ինձ արթնացրել են, ու ես կոմայից դուրս եմ եկել», - ասում է նա:

Պատմելու ընթացքում Սարգիսը մի պահ լռում է, լարում լսողությունը, ժպտալով նայում դռան կողմն ու ասում. «Լսո՞ւմ եք ձայնը, Արկադիկն է, գլխից վիրավորված տղա է, ես եմ կանչել»… Ու հենց այդ պահից իմ ու սպայի զրույցը առավել տեմպով է առաջ գնում. զգում եմ՝ շտապում է Արկադիկի մոտ, իր վիրավոր մարզվող զինվորների մոտ:

Կոմայից դուրս գալուց հետո առաջին մարդն, ում Սարգիսը պահանջում է տեսնել՝ իրեն մարտի դաշտից հանած ընկերն է: Սակայն սահմանին իրավիճակը լարված էր, ընկերն Արցախում էր: Այնուամենայնիվ, առաջին հիվանդատեսը նորից մարտական ընկեր էր: Հաջորդ պահանջված այցելուն հայրն էր.

«Պառկած էի՝ սավանը վրաս գցած: Հայրս՝ Վանիկ Ստեփանյանը, Արցախյան պատերազմի միջով անցած հրամանատար է, հզոր կերպար, «26»-ի շտաբի պետն է եղել: 1993-1995 թվականներին առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատարն էր։ Մի խոսքով՝ պատերազմ հաղթած իրական զինվորական է, բայց երբ մոտս մտավ՝ դեմքին գույն չկար: Գիտեր, որ ոտքերս ու ձեռքս կորցրել էի, իրեն թվում էր՝ ինձ գրեթե անշնչացած կտեսնի, կոտրված: Երևի իր վիճակն ավելի վատ էր, քան՝ իմ։ Ասեցի՝ պապ արի, ամեն ինչ նորմալ է: Զարմացավ, որ խոսում եմ, մի քանի անգամ բարձր ասաց՝ «Փառքդ շատ, Տեր Աստված»։ Սկսեցինք խոսել, ու հայրս այդ վիճակից դուրս եկավ»:

15 օր վերակենդանացման բաժանմունքում է պառկել, 13 օր էլ՝ հիվանդասենյակում: Նկատում է՝ ընդամենը 28 օր է պառկել, Փառք Աստծո, այլևս նման անհրաժեշտություն չի առաջացել: Նույնիսկ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն չի գնում, որտեղ վիրավորները, սովորաբար, ամեն տարի են այցելում։

Վիրավոր սպային նաև հոգեբաններ են փորձել այցելել, բայց թույլ չի տվել: Ասում է՝ ես շատ լավ գիտակցում էի, թե ինձ հետ ինչ է կատարվել, ինձ սփոփելու, այդ վիճակից հանելու կարիք չկար: Վստահեցնում է՝ ամեն գիտակից մարդ իր հոգին ավելի լավ գիտի, քան մյուսները: Հոգեբանորեն ինքը լիովին առողջ է:

Կնոջ՝ Արմինեի մասին, Սարգիսը հպարտությամբ է խոսում. առաջին օրվանից կողքին է եղել, խնամել, վիրակապերն անձամբ փոխել: Հոգեբաններից հետո մեկ էլ Վարդանի ու Սերգեյի (որդիների) մուտքն է իր հիվանդասենյակ արգելվել՝ ինքն է արգելել:

«Այն ժամանակ տղաներս 11 և 9 տարեկան էին: Երբ հոսպիտալում էի, պապիկին, մայրիկին անընդհատ ասում էին, որ ուզում են ինձ մոտ գալ: Ես  պատրաստ չէի նրանց ընդունել: Հենց էրեխեքին հիշում էի՝ հուզվում էի, լացում: Հետաքրքիր զգացողություն էր: Չէի ուզում, որ իրենց հորն այդպես տեսնեն: Դա մինչև հիմա ինձ համար բարդ է… Բայց չէի կարող երկար մերժել իրենց պնդումները. երբ ներս մտան, սկսեցի կատակել: Իրենք տարիքի համեմատ բավական լուրջ էին ու հասկացող, իսկ ես ծանր էի տանում, մտածում էի՝ էրեխեքս ինձ այսպես չտեսնեն: Դա միակ բանն էր, ինչն ինձ ստիպում էր հուզվել», - ամբողջ զրույցի ընթացքում առաջին անգամ աչքերը լցրեց հերոսը:

Երախտագիտությամբ է հիշում՝ այդ ժամանակվա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի քանի անգամ է իրեն այցելել, ոգևորել: Նկատում է՝ նա էլ նմանատիպ խնդիր ունի, ու շատ լավ պատկերացնում էր իրավիճակի բարդությունը։

Անդամահատված մեկ ձեռք ու երկու ոտք, որից մեկը՝ ծնկից վերև: Հետագայում Սարգիսը հանդիպել է իրեն վիրահատող բժշկին, հարցրել՝ հնարավո՞ր չէր գոնե ձեռքը փրկել: «Հնար չկար, եթե ձեռքդ փրկեինք՝ քեզ կկորցնեինք»:

Բժիշկ, պրոթեզավորող Մկրտիչ Գինոսյանից էլ հետաքրքրվել է՝ նման դեպքերում քայլո՞ւմ են, թե՞ անհնար է:

«Քեզանից է կախված, եթե ուզես՝ կքայլես», - ասել է բժիշկը՝ հասկանալով, որ Սարգիսի կամքն ու ձգտումն ունեցող երիտասարդն անապայման է քայլելու:

Նախարարն էլ պրոթեզավորող բժշկին նույն հարցն է տվել, «կքայլի՛» վստահ ասել է բժիշկը:



Տուն վերադառնալուց 20-25 օր հետո Սարգիսն արդեն պրոթեզավորման է գնացել։ Անհավանական է, բայց հուլիսի 29-ին դժոխքի միջով անցած սպան նոյեմբեր ամսին ուսումնական պրոթեզներով 1600 մետր բարձրությամբ սար է բարձրացել:

«Չեմ թաքցնի՝ երբ տուն գնացի, շատ ցավեր ունեի: Հետո հայրիկիս խնդրեցի կշռաքար բերել, պառկած տեղը հնարավորինս մարզվում էի: Դե, մի քիչ դժվար էր մշտապես ակտիվ կյանք վարելուց, սպորտով զբաղվելուց հետո միանգամից պասիվանալ։ Հիմա արդեն ամեն օր առավոտվա 08:00-ից մինչև գիշերվա 2-ը ոտքի վրա եմ, չեմ ուզում որևէ ձևով որևէ մեկից տարբերվեմ: Յուրաքանչյուրը խնդիր ունի, ամեն մեկն՝ իր չափով: Մենք՝ հաշմանդամություն ունեցողներս, ամեն ինչ պետք է անենք, որ մարդիկ հասկանան՝ չպետք է կորցնեն, հետո գնահատեն», - ընդգծում է զրուցակիցս:

Սարգիս Ստեփանյանն ընտանիքի կրտսերն է, ծնվել է 1983 թվականին՝ Երևանում: Քույր ու եղբայր ունի: 1990-ից 2000-ական թվականները հաճախել է Պարույր Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոց: Ամուսնացել է 2003 թվականին: Կինն Արցախից է, նույն համալսարանում էին սովորում: Նկատում եմ՝ այդքան երիտասարդ՝ ընդամենը 20 տարեկանում որոշեցի՞ք ընտանիք կազմել, կատակում է՝ «չէ՛, այնքան էլ երիտասարդ չէի, 20 ու կես տարեկան էի»:

«Հիմա ես 36 տարեկան եմ, իսկ մեծ տղաս արդեն 15 է, ու դա շատ լավ է, հոյակապ: Իմ տղերքը հիմա իմ թև ու թիկունքն են, իմ ամեն ինչը: Արդեն երկու տարի է Հնդկաստանում՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում են սովորում: Փոքր տղաս մի քանի տարի առաջ զինվորական դառնալու մասին էր երազում, հիմա նման ցանկություն չի հայտնում: Վարդանս բիզնեսի ճյուղն է նախնական ընտրել։ Գիտե՞ք, միակ բանը, որին ես չեմ խառնվում ու հետագայում էլ չեմ խառնվի, իրենց որոշումներն են: Հայոց մարդասիրական ճեմարանում սովորելն էլ իրենք են ընտրել, երբ միասին գնացել էինք իմ ոտքի պրոթեզավորման համար: Ես էլ հիացած էի այնտեղի դասավանդման եղանակից՝ ամեն առավոտ սպորտային վարժություններ են անում, կիրակի օրերին՝ Սուրբ Պատարագի մասնակցում, մեծին հարգել գիտեն, շփվելու, խոսելու կուլտուրա ունեն», - շեշտում է նա: 

Սեփական խղճի թելանդրանքով հանուն զինընկերոջ երկու ստորին և մեկ վերին վերջույթ կորցրած սպան ոչ մի վայրկյան չի զղջացել կատարած քայլի համար: Ասում է՝ հիմա էլ ծառայության մեջ է, ու եթե պետք լինի՝ անգամ այս վիճակում, պատրաստ է առավելագույնն անել հանուն զինվորի փրկության: Միայն թե սկզբնական շրջանում մենակ մնալիս հաճախ էր Աստծուն հարցնում՝ ինչո՞ւ երեք վերջույթները, գոնե մի ոտքը մնար, կամ՝ ձեռքը չկորցներ, ապրելն այդպես ավելի կհեշտանար: Անմիջապես հետո ինքն իրեն պատասխանում էր՝ կարող էր միակ ձեռքից էլ զրկված լինել, կարող էր՝ ընդհանրապես չլիներ: Այնպես որ, ամեն ինչ լավ է, կյանքն էլ՝ հիասքանչ:

Թվում է՝ 2014 թվականի հուլիսի 29-ը Սարգիսի կյանքը պետք է երկու փուլի բաժաներ. կյանք՝ մինչ … և հետո։ Բայց ո՛չ, մինչ այսօր Սարգիս Ստեփանյանը ծառայում է Հայոց բանակին, զինված ուժերի սպա է, կոչումով՝ արդեն փոխգնդապետ: Հաշմանդամություն ունեցողների Բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության՝ եռակի չեմպիոն:

Ի դեպ, վերջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչմանն օրերս է արժանացել: Նրա անունն ընդգրկված է նաև Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքում՝ «Դյուցազնագրքում»:

«Հավատացեք, եթե ինձ համար ծառայելը մեծ պատիվ չլիներ, ես հիմա ծառայության մեջ չէի լինի. ավելի հեշտ կյանք ընտրելու, կյանքս հանգիստ ու անվտանգ ապրելու  հնարավորություն ունեի: Բայց չէ՛, գիտակցորեն եմ գնում այս քայլին. ասել եմ՝ ծառայելու եմ այնքան, մինչև տարիքային թոշակի անցնեմ, և ոչ թե զինվորականի կյանքը թողնելու պատճառն իմ հաշմվածությունը լինի», -Aysor.am-ի հետ զրույցը հպարտությամբ եզրափակում է փոգնդապետ Սարգիս Ստեփանյանը՝ զինվոր, ընկեր, զավակ, ծնող՝ ՄԱՐԴ լինելու մերօրյա լավագույն օրինակը: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:51 Ճապոնիան գործնական կամ սովորելու նպատակով ժամանող օտարերկրացիների կթույլատրի երկիր մուտք գործել Այսօր, 19:44 Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործություն Այսօր, 19:41 Լուկաշենկոն հայտարարել է, որ վերջին ամիսներին բելառուսները հասունացել ու դարձել են ժողովուրդ Այսօր, 19:36 «Մղարթի ոսկու հանքավայր»-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն Այսօր, 19:31 Դավիթ Համբարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Այսօր, 19:27 «Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը Այսօր, 19:22 Պարգևատրումներ ԱԺ-ում՝ աշխատավարձի 75 տոկոսի չափով Այսօր, 19:18 Տիխանովսկայան Լուկաշենկոյի երդմնակալությունը ֆարս է անվանել Այսօր, 19:11 Առողջապահության նախարարությունը սարքել են մեկ մարդու քինախնդրության «դուքյան». Նաիրա Զոհրաբյան Այսօր, 19:03 Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը Այսօր, 18:54 Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը Այսօր, 18:49 Քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը Այսօր, 18:39 Հայաստանն ու Չինաստանը շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ Այսօր, 18:32 Ռոմանոս Պետրոսյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին Այսօր, 18:20 Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքներն, այդ թվում՝ տարածքներն ազատելու հարցեր. Զախարովա Այսօր, 18:13 Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն՝ հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով Այսօր, 18:06 Հորը և որդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար Այսօր, 17:53 Ռուստամ Բադասյանն ընդունել է Հելեն Ֆեյզիին Այսօր, 17:46 Սունդուկյան թատրոնի 99-րդ թատերաշրջանը կմեկնարկի «Դեկամերոն» տխուր կատակերգությամբ. բացօթյա ներկայացման ռեժիսորն է Լիլի Էլբակյանը Այսօր, 17:45 Լուկաշենկոյի նստավայրի մոտակայքում մի քանի մարդ է բերման ենթարկվել Այսօր, 17:33 Բացահայտվել է կանխամտածված սնանկության դեպք՝ զուգորդված պետությանը պատճառած շուրջ 200 մլն դրամի չափի վնասով Այսօր, 17:31 Սթրեսի հաղթահարման 5 տարածված մեթոդ Այսօր, 17:21 Փեսայի կողմից 78-ամյա զոքանչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան Այսօր, 17:12 Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քննարկվել են հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր Այսօր, 17:08 ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել (Տեսանյութ) Այսօր, 17:00 Ջուլֆալակյանի մանդատը տրվեց Նարեկ Ղահրամանյանին Այսօր, 16:48 Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել. Հակոբ Կարապետյան Այսօր, 16:44 Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է Այսօր, 16:36 Ի՞նչ է ասել Լավրովը ԼՂ հակամարտության կարգավորման մասին Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Այսօր, 16:32 Տնտեսագիտական համալսարանում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը Այսօր, 16:27 Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն Այսօր, 16:17 Ռոմանոս Պետրոսյանը «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակել Այսօր, 15:59 Oգոստոսին, հուլիսի համեմատ, աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով Այսօր, 15:53 «Մաման ասում էր՝ էլ կրակիլ չեն, վախիլ մի». այգեպարցի Յանան պատմում է հուլիսյան դեպքերի ու «մամա» դառնալու երազանքի մասին (Տեսանյութ) Այսօր, 15:38 Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում «գունավոր հեղափոխության» ձախողման մասին Այսօր, 15:29 ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր Այսօր, 15:21 Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը Այսօր, 14:59 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 150 մարդ է մահացել Այսօր, 14:40 Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 14:34 Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն. Սուքիասյան Այսօր, 14:21 Վարչապետը զբաղված է հեքիաթների նոր ժողովածուով, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին. Արմեն Աշոտյան Այսօր, 14:03 Մասկը խոստացել է երեք տարի անց թողարկել Tesla անվարորդ բյուջետային մեքենա (Տեսանյութ) Այսօր, 13:57 Վիվա-ՄՏՍ-ն ավելացրել է բնակարանաշինությանը հատկացվող ներդրումը Այսօր, 13:52 Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Այսօր, 13:43 Շվեյցարիայում 14 դեռահաս կայծակի հարվածից տուժել է Այսօր, 13:35 «Մենք ունեինք աշխատանք, ստեղծվում էին նոր բիզնեսներ. ավելի քան երկու տարի է զրկվել ենք Ամուլսարի տված հնարավորություններից». բաց նամակ՝ ԱԺ պատգամավորներին Այսօր, 13:22 Մեծ միտինգ ենք անելու. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 13:19 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը դատարանը կքննի սեպտեմբերի 25-ին Այսօր, 13:08 Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևանում, Մարտունիում և Լոռու մարզի Գուգարք գյուղում Այսօր, 13:00 Նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը Այսօր, 12:51 ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով «Աէրոֆլոտ»-ը Երևանից թռիչքների համար առաջարկում է գիշատիչ գներ. Ճաղարյան Այսօր, 12:45 «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի սաների նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել երեք աշխատակցուհիների Այսօր, 12:38 «Գյուղացին ինչ հող տա իրա գլխին, ո՞ւր ա վերևի ղեկավարությունը». Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում Այսօր, 12:34 «Բնապահպաններն ու պատգամավորները պղտոր ջրում ձուկ են որսում». Գնդեվազցիները վստահեցնում են՝ Ամուլսարում բնապահպանական խնդիր գոյություն չունի (Տեսանյութ) Այսօր, 12:26 Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա Երևանում Այսօր, 12:17 Պլանային ջրանջատում՝ Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում Այսօր, 12:09 Նավալնին դուրս է գրվել Բեռլինի «Charite» կլինիկայից Այսօր, 11:58 ԱՄՆ փոխնախագահի օդանավը թռչնի հետ բախման պատճառով վերադարձել է օդանավակայան Այսօր, 11:50 Այդպիսին են այսօր Հայաստանը ղեկավարող բոլշևիկները, ովքեր թույլ են տալիս, որ իրենց վրա «ոտքեր սրբողները» հեռանան երկրից. Դավիթ Խաժակյան Այսօր, 11:41 Հանրային հեռուստաընկերությունը չի ներկայացանում բողոքի ցույցերը՝ փորձելով քողարկել իշխանությունների նկատմամբ անվստահության ցանկացած դրսևորում. «Մեդիա պաշտպան» Այսօր, 11:35 Արևիկ Պետրոսյանը չի առաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում, այլ թեկնածուի ևս չի առաջադրի Այսօր, 11:33 Վանաձոր գետի ափամերձ տարածքից հավաքվել է 450 պարկ աղբ Այսօր, 11:26 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 227 նոր դեպք Այսօր, 11:20 Ընդլայնվել է պետության աջակցությամբ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում. ԿԳՄՍՆ Այսօր, 11:13 Սահմանադրական դատարանի 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոնին. Էդգար Շաթիրյան Այսօր, 11:07 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք Այսօր, 11:00 Երևանում և ևս ութ մարզում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:53 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 210 դեպք, մահերի թիվն ավելացել է 8-ով Այսօր, 10:38 Երևանում ավելի քան 3000 ծնունդ գրանցվել է բժշկական կազմակերպությունների սպասարկման կենտրոններում Այսօր, 10:25 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Այսօր, 10:18 Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը. Գալոյան Այսօր, 10:09 «Պարգևատրման թեկնածուներ առաջադրելիս «ՆՈՐՔ» ԻԿՀ-ի անձնակազմը չպետք է անտեսվեր». բաց նամակ՝ վարչապետին ու նախագահին Այսօր, 10:01 «Հրապարակ». Սահմանադրական դատարանում բարդ իրավիճակ է Այսօր, 09:58 «Ժողովուրդ». «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ Մանե Թանդիլյանը զարմացրել է բոլորին Այսօր, 09:56 «Փաստ». «Մխիթար Հերացի» մեդալով պարգևատրվողների մեջ «Նորք» ինֆեկցիոնից ոչ մի բուժաշխատող չկա Այսօր, 09:52 «Ժողովուրդ». ՍԴ դատավորներն այնքան էլ դրական չեն տրամադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը Այսօր, 09:50 «Հրապարակ». Բալասանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը «հակահայ» պրոյեկտ է Այսօր, 09:44 «Ժողովուրդ». ՀՊՏՀ-ում, դժվար թե, ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա Այսօր, 09:39 «Փաստ». Լուրջ հակասություններ են ի հայտ եկել Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև Այսօր, 09:35 «Հրապարակ». Փաշինյանը շատ ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը Այսօր, 09:30 Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ ցնցումները զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ 22/09/2020 19:52 Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ 22/09/2020 19:24 Մեծ Բրիտանիան նոր սահմանափակումներ է մտցնում COVID-19-ի պատճառով 22/09/2020 19:20 Բորելը հայտարարել է Մինսկ մեկնելու պատրաստակամության մասին 22/09/2020 19:16 Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը կտեղափոխեն Օսլոյի համալսարան 22/09/2020 19:11 Եռյակի՝ հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ. Արսեն Բաբայան 22/09/2020 19:06 ԱՀԿ-ն արձանագրել է COVID-19-ի դեպքերի շաբաթական աճի հակառեկորդ 22/09/2020 19:00 ԵՄ 22 քաղաքների իշխանությունները զբոսաշրջիկների համար վարձակալության ավելի խիստ կանոններ են պահանջում 22/09/2020 18:51 Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն 22/09/2020 18:50 Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր 22/09/2020 18:44 Հայաստանից ձկնամթերքի արտահանումը 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննայի. ակնկալվում է կրկնակի աճ 22/09/2020 18:40 Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի. Վարչապետ 22/09/2020 18:31 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց փոխել դատակոչի ցուցակը և հարցաքննության հրավիրել ևս 126 հոգու 22/09/2020 18:17 Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին. Ռուստամ Բադասյանը՝ ԴԱՀԿ-ում 22/09/2020 18:11 Մանկատան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը. Ոստիկանության բացահայտումը 22/09/2020 18:01 Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին 22/09/2020 17:52 Սեպտեմբերի 18-ից 22-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 155 դեպք 22/09/2020 17:43 Ամերիկացի բժիշկները կանխատեսում են «ապոկալիպտիկ» աշուն 22/09/2020 17:26 Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց 22/09/2020 17:02 Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան. Գոռ Աբրահամյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը