Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին.  Sputnik Արմենիա

08/11/2019 11:09

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին. Sputnik Արմենիա


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանից պատասխանել է Sputnik Արմենիա գործակալության ուղարկած հարցերին։

Նյութը ներկայացնում ենք ստորև.

Համաշխարհային քաղաքականության նոր փուլի մասին

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից և մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաև՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարևելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբևեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:
Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները և միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:
Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի:
Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը և դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, և դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաև երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում:
Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։
Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:
Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաև այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաև հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի և զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի և պատասխանատվություն կավելացնի իշխանության և նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են հանդիսանում:
Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում:
Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները և վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որևէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության և անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր և դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:15 Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում ներկայացվեց «More for Metsamor» կրթական նախագիծը (Տեսանյութ) Այսօր, 16:08 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրենին Այսօր, 15:56 Վթարի հետևանքով BMW-ն հայտնվել է ЗИЛ-ի տակ. կա մեկ զոհ (Տեսանյութ) Այսօր, 15:43 Փաստորեն, Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության. ՀԱԿ-ի արձագանքը՝ Փաշինյանին Այսօր, 15:37 Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե որ դեպքում կհեռանա ՀՖՖ նախագահի պաշտոնից Այսօր, 15:28 Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծելու մասին Այսօր, 15:08 Լոնդոն. Ամանորի հեքիաթ՝ Քյուի այգիներում (Տեսանյութ) Այսօր, 14:55 Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է Այսօր, 14:35 Բարեգործական համերգ՝ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ Այսօր, 14:21 Վառվում է «Դոլմամա» ռեստորանը (Լուսանկարներ) Այսօր, 14:13 Սպասվում են ձյան տեսքով տեղումներ Այսօր, 14:05 Ցանկանում ես երազանքի տուն, կառուցիր այն (Տեսանյութ) Այսօր, 14:00 Պետությանը պետք է կառավարիչ. մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար. Միքայել Մինասյան Այսօր, 13:54 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 13:48 Ղազախստանում ավտոմեքենան բախվել է կանգառին, երեք մարդ զոհվել է Այսօր, 13:42 «Տոտենհեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի համար գումար չունի Այսօր, 13:35 ԱՄՆ-ում դպրոցական կայանատեղիում գտել են ինքնաշեն ռումբ Այսօր, 13:29 Թրամփը հորդորում է ԱՄՆ-ում վերջ դնել «վհուկների որսին» Այսօր, 13:20 Նաթանյահուն հայտարարել է միասնության կառավարություն կազմելու պատրաստակամության հայտնել Այսօր, 13:11 Beeline-ում մեկնարկել է Huawei Y7 սմարթֆոնի վաճառքի ակցիան Այսօր, 13:03 Ջո Բայդենը կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը Այսօր, 12:55 Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակից վարչական կալանքի է ենթարկվել Այսօր, 12:42 Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա, որտեղից կուղևորվի Բրյուսել Այսօր, 12:31 Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի Այսօր, 12:23 ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Այսօր, 12:15 Արարատ-Երասխավան ճանապարհին յոթ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է Այսօր, 12:07 Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել է 210 նոր հանցագործություն Այսօր, 11:55 Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է Այսօր, 11:49 «Գոլդեն Փելիս»-ի արժեքը՝ 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ. Ավինյանը հետաքրքրված բոլոր գործարարներին կոչ արեց մասնակցել աճուրդին Այսօր, 11:47 Այս տեմպով և այս սխալներով Փաշինյանը չունի որևէ շանս՝ հերթական ընտրություններին ձգելու. Մարինե Սուքիասյան Այսօր, 11:36 ՀՀ կառավարությունը կլուծի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը Այսօր, 11:32 Ոստիկանների կողմից իրականացվող հարցաքննությունները կտեսաձայնագրվեն Այսօր, 11:24 ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Գնիշիկում մեկնարկած բնապահպանական ծրագրի հերթական փուլին Այսօր, 11:17 ՀՀ քաղաքացիներն այսուհետ պետական սահմանը հատելու օրվանից Ղազախստանում կարող են գտնվել մինչև 90 օր Այսօր, 11:14 Ոչ ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում ազդեցությունը գնաճի վրա կկազմի 0,5 տոկոսային կետ (Տեսանյութ) Այսօր, 11:07 Արցախում սկսվել է ձմեռային զորակոչը Այսօր, 10:56 Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները կաշխատեն Կույբիշևի երկաթուղում Այսօր, 10:45 Երևանում և ևս հինգ մարզում լույս չի լինի Այսօր, 10:33 Հայաստանը մասնակցել է Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցերով ԱՊՀ պետությունների հանձնաժողովի Մինսկում անցկացված նիստին Այսօր, 10:25 Միլանի հայկական եկեղեցում վարչապետին հարց ուղղած ադրբեջանցի բլոգերը ուժային կառույցի աշխատակից է Այսօր, 10:15 Ավտովթար՝ Սյունիքի մարզում. կան զոհեր և վիրավորներ Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի եղբայրը դատարան է դիմելու Այսօր, 09:54 «Փաստ». ՀԿԵ հայ աշխատակիցները դժգոհում են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից Այսօր, 09:51 «Հրապարակ». Կառավարությունում լուրջ չեն վերաբերվում «Սանիթեք»-ի՝ արբիտրաժ դիմելու փաստին Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի Այսօր, 09:45 «Հրապարակ». Իշխանության և «Լուսավորի Հայաստանի» միջև անջրպետը խորանում է Այսօր, 09:42 «Փաստ». Իշխանությունները փորձում են ջերմուկցիների վրա ճնշումներ գործադրել Այսօր, 09:39 «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Մոսկվա ու «դուխ տվել» ԲՀԿ-ին 20/11/2019 21:43 Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան 20/11/2019 21:39 ՀՀ-ԵՄ հարաբերությունները այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա․ Սերժ Սարգսյան 20/11/2019 21:35 Ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ․ Սերժ Սարգսյան 20/11/2019 21:22 «Մեզ խաղաղություն է պետք». Նիկոլ Փաշինյանի ու ադրբեջանցի բլոգերի հարցուպատասխանը թեժ էր (Տեսանյութ) 20/11/2019 20:12 Կառավարությունը հանձնարարել է խորհրդակցել սփյուռքահայ շրջանակների հետ և համահայկական կառույցի ձևավորման առաջարկներ ներկայացնել 20/11/2019 19:11 Սիրիացին գրկախառնվում է առյուծների և վագրերի հետ (Տեսանյութ) 20/11/2019 19:05 Forbes. Սոբչակը գլխավորել է Instagram-ում ռուսաստանցի ամենահարուստ բլոգերների վարկանիշը 20/11/2019 18:57 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 800 փախստական 20/11/2019 18:48 11 մարդ է զոհվել Դամասկոսի արվարձաններին իսրայելական ավիահարվածների հետևանքով 20/11/2019 18:40 Մորալեսը նշել է Բոլիվիա վերադառնալու հիմնական խոչընդոտը 20/11/2019 18:23 Աֆղանստանում 13 զինծառայող է զոհվել՝ ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով 20/11/2019 18:16 Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը 20/11/2019 17:56 Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ 20/11/2019 17:40 Նավթի համաշխարհային գները նվազել են 20/11/2019 17:25 ՄԻՊ-ն իրականացնում է վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար 20/11/2019 17:00 Բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք 20/11/2019 16:41 Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար 20/11/2019 16:25 Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը՝ Մել Դալուզյանի դեմ սկսված արշավի մասին 20/11/2019 16:21 Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասին 20/11/2019 16:01 Փաշինյանի առաջ քաշածը հակամարտության կարգավորման բանաձև չէ. փորձագետ 20/11/2019 15:46 Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարահին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր. Նարեկ Մալյան 20/11/2019 15:41 Լոռու մարզի դատախազությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու համար 20/11/2019 15:32 ՀՀ ժամանած ռուս մեքենավարները ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ են և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում. ՀԿԵ պարզաբանումը 20/11/2019 15:16 Dark Ravens՝ «տղա եղեք» մոտո-ավտոերթ (Տեսանյութ) 20/11/2019 15:12 Երևանում մեկնարկել է «Dark Ravens»-ի «տղա եղեք» խորագրով մոտո-ավտոերթը 20/11/2019 14:52 Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում 20/11/2019 14:41 ԱԱԾ. Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը 20/11/2019 14:20 Առաջիկա օրերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով 20/11/2019 14:12 Ուելսը դուրս է եկել Եվրո-2020 20/11/2019 14:06 Մեքսիկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 20/11/2019 13:59 Բեյրութում առնվազն վեց ցուցարար է վիրավորվել ոստիկանության հետ բախումների ընթացքում 20/11/2019 13:51 Գնում ենք սուրբ Ղազար կղզի՝ զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը. վարչապետ 20/11/2019 13:40 Տեղի է ունեցել Հանրային խորհրդի արտահերթ նիստ 20/11/2019 13:29 2020-ի բյուջեն տնտեսական հեղափոխության հետ որևէ կապ չունի. պատգամավոր 20/11/2019 13:24 Դրական կարծիք ունեմ. Տիգրան Ավինյանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մասին 20/11/2019 13:15 Գերմանիայի նախկին նախագահի որդուն դասախոսության ժամանակ սպանել են 20/11/2019 13:06 ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը. Գևորգ Էմին–Տերյան 20/11/2019 12:56 ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է. Իվետա Տոնոյան 20/11/2019 12:54 Բավական ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի էլեկտրաէներգիայի գործող գները նույն վիճակում պահենք. ՀԾԿՀ նախագահ 20/11/2019 12:50 «Մելինե Դալուզյանին առավոտից իրիկուն սղոցում են». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 20/11/2019 12:44 Հիացած եմ քաղաքապետարանի աղբահանության դուքյանի աշխատանքով. Թեհմինա Վարդանյան 20/11/2019 12:37 Երևանում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի 20/11/2019 12:30 Բանակում կամ ՔԿՀ-ներում մոլախաղերի համար գումար հավաքելը հստակ արա՞րք է, թե՞ հստակ արարք չէ. պատգամավոր 20/11/2019 12:21 «Սպայկայի» արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը 6 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո անցել է անցակետը 20/11/2019 12:15 2019-ի 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ 20/11/2019 12:07 Իսրայելի բանակը Սիրիայում գրոհել է տասնյակ օբյեկտների վրա 20/11/2019 11:58 Վեթինգի գործընթացը չափել միայն հեռացված դատավորների թվով, սխալ է. պատգամավոր 20/11/2019 11:49 ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա 20/11/2019 11:37 Հարցապնդումներով մոտ ժամանակներս կդիմենք կառավարություն. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր 20/11/2019 11:28 Հյուսիսային համալսարանի ուսանողները երթով միացան ԿԳՄՍՆ դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին (Տեսանյութ) 20/11/2019 11:21 Քրեական ենթամշակույթի մասին նախագծի առանձին դրույթներ խիստ ընդհանրացված են. Պատգամավոր 20/11/2019 11:18 Քննարկվում է խմելու ջրի սակագները սահմանելու հարցը

Տվյալ բաժնի վերջին նյութերը