08/11/2019 17:08
Արայիկ Հարությունյանը խնդիրը պետք է իր արժեհամակարգի մեջ փնտրի. դաշնակցական գործիչ
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ջրբաժան է մտցրել երիտասարդների միջև՝ դաշնակցական երիտասարդների բողոքի ակցիան որակել անդաստիարակ պահվածք, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանը՝ անդրադառնալով նախարարի երեկվա այն հայտարարությանը, թե «այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին»։
«Եթե ազգային արժեքների ոտնահարման դեմ պայքարող երիտասարդներին որևէ մեկն անվանում է անդաստիարակ, պարոն Հարությունյանը խնդիրը պետք է իր արժեհամակարգի մեջ փնտրի։ Դաշնակցության համար կան գերագույն արժեքներ։ Պետությունն ու պետականությունը մեզ համար գերագույն արժեքներ են։ 14 երիտասարդական և ուսանողական միություններ միացել են դաշնակցական երիտասարդներկ՝ Հարությունյանի հրաժարականը պահանջելու պայքարին», - ասաց բանախոսը։