08/11/2019 18:17
Սփյուռքի դաշնակները մեզ կհորդորեն ավելի վճառական և արմատական լինել. Աշոտ Սիմոնյան
Երբ ԿԳՄՍ նախարարը Դաշնակցության սփյուռքի կառույցներին կոչ է անում գալ և տեր կանգնել հայաստանյան դաշնակցականներին, վստահաբար կարող ենք ասել՝ եթե սփյուռքի կառույցի ղեկավարներն ավելի մոտիկից ծանոթանան Հարությունյանի ապազգային գործունեությանը, մեզ կհորդորեն ավելի վճառական և արմատական լինել՝ նախարարին և նրա նման մարդկանց դուրս մղելու պետական կառավարման համակարգից, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Մինասյանը։
«Ավելորդ եմ համարում խոսել դրսի և ներսի դաշնակցականների գաղափարական կամ կառավարության հանդեպ վերաբերմունքից։ Դաշնակցությունն իր գաղափական առանցքով միասնական է», - ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ գործադիր մարմնի նիստից հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր.
«Ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը։ Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»։