08/11/2019 15:27
Պարոն վարչապետ, մենք կովկասցի չենք, արիացի ենք. Ակցիայի մասնակից (Տեսանյութ)
ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասադրների հետ հանդիպման ժամանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ, գուցե, բովանդակային առումով ակցիայի մասնակիցները ճիշտ չեն հասկացել նախարարի ասածը.
«Մենք բոլորս կովկասցի ենք, բարեբախտաբար, եկեք երկուսով խոսենք, կարող է մի բան դուք էնպես չասեք կամ...», - ասաց վարչապետն՝ ինչին երիտասարդներից մեկն արձագանքեց.
«Մենք կովկասցի չենք, արիացի ենք, պարոն վարչապետ: Կովկասցիք այլ ժողվուրդ են»:
Փաշինյանը փորձեց հակադրաձել՝ ասելով. «Այո՛, բայց արիացիք որտեղի՞ց են գալիս»:
«Դա մեր օրակարգը չի, պարոն վարչապետ, չմտնենք այդ խոսակցությունների մեջ», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: