Վիճակս այնքան ծանր էր, որ վերցրած արյան մշակում էլ չեն արել. ապրելուս հավանականությունը մեծ չէր. Սարգիս Ստեփանյան՝ մերօրյա հերոսը

08/11/2019 19:59

Վիճակս այնքան ծանր էր, որ վերցրած արյան մշակում էլ չեն արել. ապրելուս հավանականությունը մեծ չէր. Սարգիս Ստեփանյան՝ մերօրյա հերոսը


Անձնվիրությունն ամեն մարդու տրված չէ: Դրա մասին կարող ենք բարձրաձայնել, կարևոր այդ առաքինությունն ինքներս մեզ վերագրել, ընկերոջ կամ հարևանի, ծանոթի ու անծանոթի փոքրիկ նեղություններին ձեռք մեկնել, բայց հանուն մեկի կյանքի՝ մեր կյանքը նժարին դնել, այն էլ առանց երկար-բարակ մտածելու՝ գրեթե բացառվում է: Ու ոչ-ոք դրանում մեզ չի կարող մեղադրել. ի վերջո՝ կյանքը մեկն է, ու այն թանկ է...

Նա զրկված է երեք վերջույթներից, բայց առավել ամուր է կանգնած ա՛յս հողի վրա, ա՛յս հողի համար: Ինչ խոսք, նա խիզախ է, մեծ կամքի տեր, բայց այդ երկուսը՝ առանց անձնվիրության, բավարար չէին լինի, որ նա աներ այն, ինչն արեց։ 

Սարգիս Ստեփանյան. զինվորականի ընտանիքում ծնված պատանին, մինչև զինվորական կյանքով հրապուրվելը՝ ծանրամարտով է զբաղվել, Հայաստանի Հանրապետության ծանրամարտի սպորտի վարպետ է եղել:

Քանի որ դպրոցն ավարտելու տարիներին հայրն Արցախի պաշտպանական բանակում էր ծառայում, ու ընտանիքն այնտեղ էր, ինքն էլ 2000 թվականին ընդունվեց Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի «Նախնական զինվորական պատրաստություն և ֆիզկուլտուրա» բաժինը: Մեկ տարի անց մեկնեց ժամկետային զինծառայության: Լինելով հանրապետության լավագույն սպորտսմեններից՝ նախարարի հրամանով շաբաթական 3 անգամ դուրս էր գալիս զորամասից, գնում քաղաք՝ մարզումներին մասնակցելու։

Բանակից վերադարձավ 2003թ.-ին, համալսարանն ավարտեց 2007թ.-ին: Հենց այդ թվականից էլ ծառայության անցավ Հայաստանի հատուկ նշանակության բրիգադում (սպեզնազ)՝ որպես հատուկ նշանակության խմբի հրամանատար:

Aysor.am-ի հարցին՝ ի՞նչը ՀՀ ծանրամարտի սպորտի վարպետին տարավ դեպի հատուկ նշանակության ջոկատ, պատասխանեց.

«Երբ լսեցի, թե ընկերներս տվյալ ստորաբաժանումում ծառայելիս ինչ լուրջ մարզումներ են անցկացնում, միանգամից ցանկացա իրենց շարքերը համալրել: Հատուկ նշանակության ջոկատի մարզումներն ու պրոֆեսիոնալ սպորտում մարզումները բոլորովին տարբեր բաներ են: Այլ զգացողություն է, երբ գիտակցում ես, թե այնտեղ ինչ չափով ես օգտակար լինում հայրենիքիդ: Իհարկե, բոլոր բնագավառներում էլ քո գործը լավ անելով՝ երկրիդ օգուտ ես տալիս, բայց զինվորի, զինծառայողի հայրենիքին մատուցած ծառայությունն առանցքային է: Քո հողն ու քո սահմանն ես պահում, իսկ դա ինձ համար մեծ պատիվ է»։

Մարդն, ում նկարագրեցի նյութիս սկզբնամասում, դասակայն հայրենասերի օրինակ է: Նա, ում մասին կկարդաք ստորև՝ լեգենդ է, մի պահ ընկած, բայց նույն վայրկյանին ճախրելու համար թևեր առած, այսօր մեր կողքին ապրող, արարող ու չտրտնջացող լեգենդ։

2014թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին իրավիճակը սահմանում լարված էր, հրադադարը հակառակորդի կողմից հաճախ էր խախտվում, դիվերսիայի փորձեր էին լինում: 4-րդ իշխանությունն այդ օրերին անդրադառնալիս՝ «միկրոպատերազմ» եզրույթն էր օգտագործում:

Հուլիսի 29-ն էր, երեկոյան հերթական դիվերսիան եղավ, բայց մեր տղաներն արժանի հակահարված տվեցին: Ցավոք, չեզոք գոտում վիրավոր սպա ունեցանք: Հատուկջոկատային Սարգիս Ստեփանյանն անմիջապես կապվեց վերադասի հետ. թույլտվություն էր պետք՝ վտանգավոր տարածք մտնելու ու զինակից ընկերոջը փրկելու համար:

«Ես և նա անձնական ընկերական հարաբերություններ չունեինք, դեպքից առաջ ենք մի քանի օր շփվել: Բայց, եթե հայ ենք, բոլորս էլ ընկերներ ենք։ Թույլտվություն ստանալուն պես իմ խմբի հետ մտանք չեզոք գոտի: Միանշանակ, ես կարող էի չգնալ, դա իմ խնդիրը չէր, բայց… Զինվորականների համար կան չգրված օրենքներ, որոնցով իրական զինվորականները շարժվում են. եթե ընկերդ, զինվորդ մարտի դաշտում, վտանգավոր գոտում է մնացել, երբեք չպետք է իրեն թողնես, իր կողքին պետք է լինես: Անմարդկային, անընդունելի է զինակցիդ անօգնական թողնելը: Ես այդպես եմ շարժվել», - նկատեց Սարգիս Ստեփանյանը:

Գիտակցելով, որ մեկ վայրկյան շուտ հասնելով՝ գուցեև կյանք փրկեն, տղաները փորձում են խիտ ականապատված, հակառակորդի կողմից տեսանելի ու կրակի տակ գտնվող դաշտն ականազերծելով՝ հնարավորինս շուտ ընկերոջը հասնել: 

Սարգիսը հստակ չի կարող ասել՝ վիրավո՞ր սպայի հետևից էր ականապատ դաշտ մտել, թե՞՝ արդեն զոհված: Մեկ բան հստակ է՝ նրան տեսնում էր անշարժ պառկած, ու երբ իրենց արդեն 1-2 մետր տարածություն էր բաժանում՝ տեղի է ունենում սարսափելին. ականապայթյունային վիրավորում է ստանում հենց ինքը:

«Պայթյունից հետո ականջներումդ խուլ ձայն է լինում, քեզ թվում է՝ շրջապատում ամեն ինչ խաղաղ է, դու էլ հանգի՜ստ ընկել ես: Բայց դա, իհարկե, խաբկանք է, նման բան չկա», - հիշում է զրուցակիցս:

Սարգիսին ու իր հետ գնացած ընկերոջը պայթյունը տարբեր կողմեր է շպրտում. ընկերոջը՝ ոչ այնքան հեռու, իրեն՝ բավականին մեծ թափով ու մեծ հեռավորության վրա:

Պայթյունից անմիջապես հետո ուզում է վեր կենալ, բայց ոտքերը չեն ենթարկվում… Նրա աջ ոտքը չեզոք գոտում մնաց, ձախ ոտքը՝ կախված ջիլ էր հիշեցնում, աջ ձեռքն էլ ամբողջովին բացված էր, ինչպես ինքն է մտաբերում՝ «չլինելու հաշիվ էր»:

Զարմանալիորեն գիտակցությունը չկորցրած սպան իրենից հեռու ընկած ընկերոջն է բղավում ու միայն մեկ բան ասում. «Հանկարծ ինձ այստեղ չթողնես»: Հանուն ընկերոջ՝ իմացյալ մահվան գնացած Սարգիս Ստեփանյանն իրեն փրկած ընկերոջ մասին ասում է՝ ամեն ընկեր չի, որ կարող է մարտական ընկեր կոչվել, նա իսկական մարտական ընկեր է:

«Շատ վտանգավոր էր, եթե մի քայլ աներ՝ ընկերս էլ կարող էր պայթել: Ինձ գոռում էր՝ «Սաքո, քեզ մի յան քցի»: Թփրտալով ինձ իր կողմ գցեցի, որպեսի կարողանա ինձ օգնել։ Ես զենքերով, այդքան ծանր՝ գրկած դուրս բերեց այդ տարածքից: Հետո մեզ հետ եկած մյուս տղաները միացան, ու օգնեցին: Ամբողջ ճանապարհին չեմ ուշաթափվել, գիտակցել եմ, թե հետս ինչ է կատարվում: Սկզբում ցավերը մեղմ էին, հետո ուժեղացան։ Իհարկե, ցավազրկում էին, բայց դա շատ չէր օգնում, վիճակս բարդ էր, անընդհատ ասում էի՝ ինձ շուտ տեղ հասցրեք», - վերապրում է զրուցակիցս:

Մինչև պաշտպանական շրջանի հոսպիտալը 1 ժամ ճանապարհ էր: Ամբողջ ճանապարհին խոսել է տղաների հետ, անգամ օգնել, որ իր վրայից հանեն ռազմական բաճկոնը: Նույնսկ հարմարացրել է տեղից վեր կենալ ու շնորհավորել հենց նոր հայր դարձած ընկերոջը:

Կատարվածը շոկային էր ոչ միայն Սարգիսի համար, այլև՝ զինակիցների: Իրեն թվում էր, թե երազ է, խոստովանում է՝ շատ էր ուզում, որ երազ լինի, արթնանա ու հանգիստ հոգոց հանի:

Չափահաս մարդու օրգանիզմում արյան ծավալը կազմում է շուրջ 5 լիտր, որից 3,5-ը Սարգիս Ստեփանյանը կորցրել էր:

Հոսպիտալում անզգայացրել են ու սկսել վիրահատությունը: Այնտեղ եղած 2 լիտր արյունը ներարկել են, բայց չի բավականացրել: Ստեփանակերտից արյուն հասցնելը ժամանակատար էր, կարող էր կյանք արժենալ: Համապատասխան արյան կարգ ունեցող զինվորներներն ու սպաներն են արյուն տվել, առանց մշակման ներարկել են: Ինչպես հետագայում «կոմբատներից» մեկն է կատակել՝ արյունակից «ախպերներ» են դարձել: 

«Ճանապարհին աչքերս անընդհատ փակում-բացում էի՝ հույս ունենալով, որ իրականություն չի, բայց, ցավոք, այդպես չէր… Վիճակս այնքան ծանր է եղել, որ վերցրած արյան մշակում էլ չեն արել, դա օրեր կարող էր տևել, առանց այդ էլ՝ ապրելուս հավանականությունը մեծ չէր», - փորձելով հուզմունքը զսպել՝ պատմում է մեր օրերի հերոսը:

Վիրահատության ընթացքում 2-3 անգամ 20-ական վայրկյանով սրտի կանգ է ունեցել: Բժիշկը վիրահատարանից դուրս է գալիս ու ասում՝ վերջ, չի շնչում: Հրամանատարը չի ընդունում բժշկի գույժը, մտնում է սենյակ ու… հրաշք, իր զինվորը կյանք է վերադարձել։

Ամենափխրունն ու զգայունը՝ հավատքն առ Աստված չկորցրած սպան, ով դժոխքի մեջով է անցել, խաչակնքվում է, նայում քարացած դեմքիս ու ասում՝ «ես շատ հավատքով մարդ եմ, մեռնեմ Աստծո զորությանը, ամեն ինչ նրա կամքով եղավ»:

Թեև վիրավորին տեղափոխելը ռիսկային էր, սակայն ռիսկը չէր բացառվում նաև այդտեղ մնալու դեպքում: Տարբերակ չունենալով՝ ժամեր անց Սարգիս Ստեփանյանին Երևան են տեղափոխում ուղղաթիռով: Պարաշյուտային սպորտով ու լեռնագնացությամբ զբաղված սպան, ի զարմանս բժիշկների, օդում իրեն ավելի լավ էր զգում, ու կարողացավ Արցախ-Երևան օդային ճանապարհը առանց տատանումների հաղթահարել:

Մուրացանի հոսպիտալի վերակենդանացման բաժնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը հարազատներին ասում է՝ եթե ամեն ինչ լավ լինի, 2-3 օր անց արհեստական կոմայից դուրս կգա: Այդպես էլ լինում է՝ հենց հաջորդ օրը կոմայից դուրս է գալիս: Սակայն մինչ այդ սպան խորհրդավոր երազ է տեսնում՝ ու նորից պատերազմ:

«Երազումս կռվի դաշտում էի՝ կրակում էի, մարտական հնարքներ անում, չորս կողմս պայթյուններ էին: Մի խոսքով, երազում էլ էի դժվարություններ հաղթահարում, կյանքի համար պայքարում: Ու մեկ էլ լսում եմ անունս… Ենթադրում եմ՝ այդ պահին ինձ արթնացրել են, ու ես կոմայից դուրս եմ եկել», - ասում է նա:

Պատմելու ընթացքում Սարգիսը մի պահ լռում է, լարում լսողությունը, ժպտալով նայում դռան կողմն ու ասում. «Լսո՞ւմ եք ձայնը, Արկադիկն է, գլխից վիրավորված տղա է, ես եմ կանչել»… Ու հենց այդ պահից իմ ու սպայի զրույցը առավել տեմպով է առաջ գնում. զգում եմ՝ շտապում է Արկադիկի մոտ, իր վիրավոր մարզվող զինվորների մոտ:

Կոմայից դուրս գալուց հետո առաջին մարդն, ում Սարգիսը պահանջում է տեսնել՝ իրեն մարտի դաշտից հանած ընկերն է: Սակայն սահմանին իրավիճակը լարված էր, ընկերն Արցախում էր: Այնուամենայնիվ, առաջին հիվանդատեսը նորից մարտական ընկեր էր: Հաջորդ պահանջված այցելուն հայրն էր.

«Պառկած էի՝ սավանը վրաս գցած: Հայրս՝ Վանիկ Ստեփանյանը, Արցախյան պատերազմի միջով անցած հրամանատար է, հզոր կերպար, «26»-ի շտաբի պետն է եղել: 1993-1995 թվականներին առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատարն էր։ Մի խոսքով՝ պատերազմ հաղթած իրական զինվորական է, բայց երբ մոտս մտավ՝ դեմքին գույն չկար: Գիտեր, որ ոտքերս ու ձեռքս կորցրել էի, իրեն թվում էր՝ ինձ գրեթե անշնչացած կտեսնի, կոտրված: Երևի իր վիճակն ավելի վատ էր, քան՝ իմ։ Ասեցի՝ պապ արի, ամեն ինչ նորմալ է: Զարմացավ, որ խոսում եմ, մի քանի անգամ բարձր ասաց՝ «Փառքդ շատ, Տեր Աստված»։ Սկսեցինք խոսել, ու հայրս այդ վիճակից դուրս եկավ»:

15 օր վերակենդանացման բաժանմունքում է պառկել, 13 օր էլ՝ հիվանդասենյակում: Նկատում է՝ ընդամենը 28 օր է պառկել, Փառք Աստծո, այլևս նման անհրաժեշտություն չի առաջացել: Նույնիսկ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն չի գնում, որտեղ վիրավորները, սովորաբար, ամեն տարի են այցելում։

Վիրավոր սպային նաև հոգեբաններ են փորձել այցելել, բայց թույլ չի տվել: Ասում է՝ ես շատ լավ գիտակցում էի, թե ինձ հետ ինչ է կատարվել, ինձ սփոփելու, այդ վիճակից հանելու կարիք չկար: Վստահեցնում է՝ ամեն գիտակից մարդ իր հոգին ավելի լավ գիտի, քան մյուսները: Հոգեբանորեն ինքը լիովին առողջ է:

Կնոջ՝ Արմինեի մասին, Սարգիսը հպարտությամբ է խոսում. առաջին օրվանից կողքին է եղել, խնամել, վիրակապերն անձամբ փոխել: Հոգեբաններից հետո մեկ էլ Վարդանի ու Սերգեյի (որդիների) մուտքն է իր հիվանդասենյակ արգելվել՝ ինքն է արգելել:

«Այն ժամանակ տղաներս 11 և 9 տարեկան էին: Երբ հոսպիտալում էի, պապիկին, մայրիկին անընդհատ ասում էին, որ ուզում են ինձ մոտ գալ: Ես  պատրաստ չէի նրանց ընդունել: Հենց էրեխեքին հիշում էի՝ հուզվում էի, լացում: Հետաքրքիր զգացողություն էր: Չէի ուզում, որ իրենց հորն այդպես տեսնեն: Դա մինչև հիմա ինձ համար բարդ է… Բայց չէի կարող երկար մերժել իրենց պնդումները. երբ ներս մտան, սկսեցի կատակել: Իրենք տարիքի համեմատ բավական լուրջ էին ու հասկացող, իսկ ես ծանր էի տանում, մտածում էի՝ էրեխեքս ինձ այսպես չտեսնեն: Դա միակ բանն էր, ինչն ինձ ստիպում էր հուզվել», - ամբողջ զրույցի ընթացքում առաջին անգամ աչքերը լցրեց հերոսը:

Երախտագիտությամբ է հիշում՝ այդ ժամանակվա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի քանի անգամ է իրեն այցելել, ոգևորել: Նկատում է՝ նա էլ նմանատիպ խնդիր ունի, ու շատ լավ պատկերացնում էր իրավիճակի բարդությունը։

Անդամահատված մեկ ձեռք ու երկու ոտք, որից մեկը՝ ծնկից վերև: Հետագայում Սարգիսը հանդիպել է իրեն վիրահատող բժշկին, հարցրել՝ հնարավո՞ր չէր գոնե ձեռքը փրկել: «Հնար չկար, եթե ձեռքդ փրկեինք՝ քեզ կկորցնեինք»:

Բժիշկ, պրոթեզավորող Մկրտիչ Գինոսյանից էլ հետաքրքրվել է՝ նման դեպքերում քայլո՞ւմ են, թե՞ անհնար է:

«Քեզանից է կախված, եթե ուզես՝ կքայլես», - ասել է բժիշկը՝ հասկանալով, որ Սարգիսի կամքն ու ձգտումն ունեցող երիտասարդն անապայման է քայլելու:

Նախարարն էլ պրոթեզավորող բժշկին նույն հարցն է տվել, «կքայլի՛» վստահ ասել է բժիշկը:



Տուն վերադառնալուց 20-25 օր հետո Սարգիսն արդեն պրոթեզավորման է գնացել։ Անհավանական է, բայց հուլիսի 29-ին դժոխքի միջով անցած սպան նոյեմբեր ամսին ուսումնական պրոթեզներով 1600 մետր բարձրությամբ սար է բարձրացել:

«Չեմ թաքցնի՝ երբ տուն գնացի, շատ ցավեր ունեի: Հետո հայրիկիս խնդրեցի կշռաքար բերել, պառկած տեղը հնարավորինս մարզվում էի: Դե, մի քիչ դժվար էր մշտապես ակտիվ կյանք վարելուց, սպորտով զբաղվելուց հետո միանգամից պասիվանալ։ Հիմա արդեն ամեն օր առավոտվա 08:00-ից մինչև գիշերվա 2-ը ոտքի վրա եմ, չեմ ուզում որևէ ձևով որևէ մեկից տարբերվեմ: Յուրաքանչյուրը խնդիր ունի, ամեն մեկն՝ իր չափով: Մենք՝ հաշմանդամություն ունեցողներս, ամեն ինչ պետք է անենք, որ մարդիկ հասկանան՝ չպետք է կորցնեն, հետո գնահատեն», - ընդգծում է զրուցակիցս:

Սարգիս Ստեփանյանն ընտանիքի կրտսերն է, ծնվել է 1983 թվականին՝ Երևանում: Քույր ու եղբայր ունի: 1990-ից 2000-ական թվականները հաճախել է Պարույր Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոց: Ամուսնացել է 2003 թվականին: Կինն Արցախից է, նույն համալսարանում էին սովորում: Նկատում եմ՝ այդքան երիտասարդ՝ ընդամենը 20 տարեկանում որոշեցի՞ք ընտանիք կազմել, կատակում է՝ «չէ՛, այնքան էլ երիտասարդ չէի, 20 ու կես տարեկան էի»:

«Հիմա ես 36 տարեկան եմ, իսկ մեծ տղաս արդեն 15 է, ու դա շատ լավ է, հոյակապ: Իմ տղերքը հիմա իմ թև ու թիկունքն են, իմ ամեն ինչը: Արդեն երկու տարի է Հնդկաստանում՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում են սովորում: Փոքր տղաս մի քանի տարի առաջ զինվորական դառնալու մասին էր երազում, հիմա նման ցանկություն չի հայտնում: Վարդանս բիզնեսի ճյուղն է նախնական ընտրել։ Գիտե՞ք, միակ բանը, որին ես չեմ խառնվում ու հետագայում էլ չեմ խառնվի, իրենց որոշումներն են: Հայոց մարդասիրական ճեմարանում սովորելն էլ իրենք են ընտրել, երբ միասին գնացել էինք իմ ոտքի պրոթեզավորման համար: Ես էլ հիացած էի այնտեղի դասավանդման եղանակից՝ ամեն առավոտ սպորտային վարժություններ են անում, կիրակի օրերին՝ Սուրբ Պատարագի մասնակցում, մեծին հարգել գիտեն, շփվելու, խոսելու կուլտուրա ունեն», - շեշտում է նա: 

Սեփական խղճի թելանդրանքով հանուն զինընկերոջ երկու ստորին և մեկ վերին վերջույթ կորցրած սպան ոչ մի վայրկյան չի զղջացել կատարած քայլի համար: Ասում է՝ հիմա էլ ծառայության մեջ է, ու եթե պետք լինի՝ անգամ այս վիճակում, պատրաստ է առավելագույնն անել հանուն զինվորի փրկության: Միայն թե սկզբնական շրջանում մենակ մնալիս հաճախ էր Աստծուն հարցնում՝ ինչո՞ւ երեք վերջույթները, գոնե մի ոտքը մնար, կամ՝ ձեռքը չկորցներ, ապրելն այդպես ավելի կհեշտանար: Անմիջապես հետո ինքն իրեն պատասխանում էր՝ կարող էր միակ ձեռքից էլ զրկված լինել, կարող էր՝ ընդհանրապես չլիներ: Այնպես որ, ամեն ինչ լավ է, կյանքն էլ՝ հիասքանչ:

Թվում է՝ 2014 թվականի հուլիսի 29-ը Սարգիսի կյանքը պետք է երկու փուլի բաժաներ. կյանք՝ մինչ … և հետո։ Բայց ո՛չ, մինչ այսօր Սարգիս Ստեփանյանը ծառայում է Հայոց բանակին, զինված ուժերի սպա է, կոչումով՝ արդեն փոխգնդապետ: Հաշմանդամություն ունեցողների Բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության՝ եռակի չեմպիոն:

Ի դեպ, վերջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչմանն օրերս է արժանացել: Նրա անունն ընդգրկված է նաև Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքում՝ «Դյուցազնագրքում»:

«Հավատացեք, եթե ինձ համար ծառայելը մեծ պատիվ չլիներ, ես հիմա ծառայության մեջ չէի լինի. ավելի հեշտ կյանք ընտրելու, կյանքս հանգիստ ու անվտանգ ապրելու  հնարավորություն ունեի: Բայց չէ՛, գիտակցորեն եմ գնում այս քայլին. ասել եմ՝ ծառայելու եմ այնքան, մինչև տարիքային թոշակի անցնեմ, և ոչ թե զինվորականի կյանքը թողնելու պատճառն իմ հաշմվածությունը լինի», -Aysor.am-ի հետ զրույցը հպարտությամբ եզրափակում է փոգնդապետ Սարգիս Ստեփանյանը՝ զինվոր, ընկեր, զավակ, ծնող՝ ՄԱՐԴ լինելու մերօրյա լավագույն օրինակը: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա

Տվյալ բաժնի վերջին նյութերը