09/11/2019 10:01
«Ժողովուրդ». Գյումրու քաղաքապետարանում ստուգումներ են անցկացվում
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում: Ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Պալատի անդամները, տևական ժամանակ է` քաղաքապետարանի երեք աշխատասենյակ զբաղեցրած, ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր ուսումնասիրում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը վախենալու բան չունի, թող ստուգեն, ֆինանսական առումով էլ իրենք մաքուր են:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բալասանյանը հայտարարեց, որ ստուգումներ Հաշվեքննիչ պալատն իրականացնում է, բայց որևէ արտառոց բան չկա, քանի որ Պալատը նման ստուգումներ այլ տարիների ևս իրականացրել է:
«Ամեն ինչ նորմալ է, ստուգումներ է, անում են, նորմալ է», - հայտարարեց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը»:
Մանրամասները՝ թերթի ասյօրվա համարում։