09/11/2019 14:49
Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց
Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց, հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից։
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: