10/11/2019 14:58
Ոչ մեկի հետ խնդիր չունեմ. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի մասին
Բոլոր թեկնածուներին հարգում եմ, բոլորին՝ անխտիր, Շուշիում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Արցախի նախագահի հնարավոր մյուս թեկնածուների շանսերը և ինչպես է պատկերացնում համագործակցությունը:
«Բոլորի հետ ունեմ ջերմ հարաբերություններ: Պատրաստ եմ բոլորի հետ, անկախ ընտրությունների արդյունքներից, համագործակցել: Իհարկե, սկզբունքայնության խնդիր չկա և մեր հիմնական առանցքը պետք է լինի Արցախը: Այդ համագործակցությունը միայն կոալիցիայով, խորհրդարանում կամ կառավարությունում պայմանավորվածություններով չպետք է լինի կապված, այլ համատեղ աշխատելու, ընդհուպ մինչև խորհրդարանում ընդդիմադիր ուժերի հետ: Բաց ենք բոլոր ուժերի հետ համագործակցելու», - ասաց Արայիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, եթե մարդն ապրում է Ղարաբաղում, ապա արդեն նա ինձ համար բարեկամ է: Քաղաքական առումներով մենք ունենք տարբեր ճանապարհներ, ավելի ճիշտ՝ նպատակը նույն է»: