10/11/2019 20:22
Անընդունելի են Մեծ Հայրենականի մասին ճշմարտությունը խեղաթյուրող ջանքերը. Զոհրաբ Մնացականյան
Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողությունը՝ ինչպես ենք ուս ուսի պայքարել և հաստատակամ քայլել դեպի հաղթանակ, այսօր ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ։
«Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիցիայի ընդհանուր ձեռքբերումն է: Սա ամաշխարհային տոն է, քանի որ Երկրորդ Համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար պայքար էր», - նշեց նա։
Մնացականյանն ընդգծեց, որ առավել քան անընդունելի են ջանքերը, որոնցով ոմանք փորձում են խեղաթյուրել պատմությունը և Մեծ Հայրենականի մասին ճշմարտությունը։