11/11/2019 14:23
Ամեն ինչ անելու ենք առաջին խոշոր հարկ վճարողի պատվավոր առաջնությունը ոչ մեկին չզիջելու համար. ԶՊՄԿ (Տեսանյութ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 2019 թ.-ի երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Առաջին խոշոր հարկ վճարողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունն է՝ 40 594 294 դրամ գումարով։ Ընկերությունից վստահեցնում են՝ ամեն ինչ անելու են առաջին խոշոր հարկ վճարողի պատվավոր առաջնությունը ոչ մեկին չզիջելու համար։
Aysor.am-ը օրերս է եղել կոմբինատում և ներկայացնում է ընկերության գործունեության մասին մանրամասներ։
Բաժնետերերի մասին
«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերը չորսն են և բոլորը իրավաբանական անձինք են։ Դրանցից ամենամեծը «Քրոնիմետ» ընկերությունների խումբն է, որն ուղղակի և անուղղակի մասնակցություն ունի կոմբինատում՝ 75 տոկոս։ «Քրոնիմիտ» ընկերությունն է, որ ազդեցություն ունի ընկերության քաղաքականության որոշման, տնտեսական քաղաքականության, տարվող աշխատանքների, մենեջմենթի և այլ հարցերում։ Փոքր բաժնետերերը նման հնարավորություն չունեն։
ԶՊՄԿ-ն մասնավոր ընկերություն է, նույն ձևի մասնավոր ընկերություն է, ինչպես մյուսները։ Սկսած 2004 թվականից, երբ Հայաստանի կառավարությունը մասնավորեցրել է կոմբինատը, նա այս ձեռնարկությունը թողել է «ազատ նավարկության»՝ կարգավորելով բացառապես ՀՀ օրենսդրությամբ։ Կոմբինատը պատասխանատու է ընկերության աշխատանքի համար, բնապահպանական խնդիրների համար, հարկերի վճարման, աշխատակիցների աշխատավարձը շուկայականից ոչ պակաս կամ ավելի բարձր վճարելու համար։ Նախատեսվում է ապագայում ընկերությունը տանել բաց բաժնետիրական ընկերության ֆորմատի։
«Քրոնիմետ» ընկերության գլխավոր տնօրեն Թհոմաս Հայլը՝ ԶՊՄԿ-ի մասին
Դեռ անելիքներ ունենք, որ հասնենք բոլոր այն ստանդարտներին, որին ձգտում ենք։ Դրա համար «Քրոնիմետը» գնալով ավելի ակտիվ ազդեցության է ձգտել ընկերության մենջեմենթի վրա։ Հույս ունեք մոտակա հինգ տարիներում ընկերությունը փոփոխված տեսնել։ Կարող եմ փաստել, որ և Հայաստանը, և ընկերությունը շատ մեծ քայլերով զարգացում են ապրել։ ԶՊՄԿ այսօրվա տնօրինությունը կիրառում է այն, ինչ մենք նախատեսում ենք տեսնել։
Ֆինանսական հաշվետվության մասին
2005 թվականից սկսած մինչև 2019 թվականի առաջին ութ ամիսները՝ ընկերության հասույթը կազմել է 3 միլիարդ 909 միլիոն դոլար, վճարված հարկերը՝ 948 միլիոն դոլար՝ հասույթի մոտ 24.2%-ը, որից 305 միլիոն դոլարը մինչև 2018 թվականի վերջ վճարված ռոյալթին է կամ՝ բնօգտագործման վճարն է։ Այս տարի մոտ 50 միլիոն դրամ կվճարեն։ Ընդհանուր թիվը կազմել է մոտավորապես 355 միլիոն դրամ։ «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը բարեգործական գործունեության շրջանակներում ծախսել է 120 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ հասույթի մոտ 3%-ը։ Որպես դիվիդենտ՝ վճարվել է մոտ 469 միլիոն դոլար, այսինքն՝ հասույթի 12 տոկոսը։ Պետության մասնաբաժինը ընկերության առօրյայի մեջ, անցած 14 տարվա ընթացքում, միջինը կազմել է 43 տոկոս։
Ծրագրերի մասին
«Սյունիք» օդանավակայան
Օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2020 թվականի գարնանը։ Ինքնաթիռն ունի 19 նստատեղ, որը մինչև չորս անգամ Կապան-Երևան և հակառակ ուղղությամբ կարող է չվերթ կատարել։ Այլ երկրներ չվերթներ չեն իրականացվելու։ Սակայն օդանավակայանը կառուցվելու է միջազգային օդանավակայանների պահանջներին համապատասխան։ Ֆինանսավորումն ամբողջ ծավալով իրականացրել է Զանգեզուրի պղնձամալոիբդենային գործարանը։ Ընդհանուր նախահաշվային արժեքը 2.3 միլիարդ դրամ է, որից մոտ 2 միլիարդն արդեն իրացված է։ Ինքնաթիռի գինը՝ 5.5 միլիոն դոլար։ Տոմսերի արժեքը՝ 40 հազար դրամ։ Առանձն սոցիալական խմբերի համար կլինի սուբսիդավորում։ Օդանավակայանը կունենա 20 և ավելի աշխատակից։
Բնակելի շենքեր
Նախատեսվում կառուցել մոտ 70 բնակարան։ Լինելու են 4 և 6 հարկանի շենքեր։ Լինելու է ավտոկայանատեղի, մանկապարտեզ, խանութ, պուրակ, խաղահրապարակ։ Ընդհանուր արժեքը՝ 2.7 միլիարդ դրամ։ Հողատարածքը գտնվում է պետական գույքի կառավարման հաշվեկշռի վրա, առաջարկվել է այն փոխանցել Քաջարան քաղաքի հաշվեկշռի վրա։ Բնակարանը հատկացվելու է բազմազավակ ու երիտասարդ ընտանիքներին անհատույց։ Աշխատանքների տևողությունը տևելու է երեք տարի։
Քաջարան քաղաք և հարակից համայնքներ
Հիմնանորոգվել է ընդհանուր առմամբ 19կմ ճանապարհ։ Հիմնանորոգվել է մշակույթի տունը, որը ունի գերժամանակակից 240 տեղանոց կինոթատրոն-համերգասրահ։ Ավարտին է մոտենում Քաջարանի արվեստի դպրոցի կապիտալ վերանորոգումը։ Ուշադրության կենտրոնում են նաև Քաջարանի խոշորացված համայնքի այլ բնկավայրեր։
Կապան քաղաք և հարակից բնակավայրեր
Յուրաքանչյուր տարի ԶՊՄԿ-ն անհատույց փոխհատուցում է 100-ից ավել կապանաբնակ ուսանողների ուսման վարձը։ Ապահովվում է աշակերտների և մանկավարժների տեղափոխումը ուսհասատատություններ։ Մշակույթի տան շինաշխատանքները գտնվում են ակտիվ փուլում. ավարտը՝ 2020 թվականին։