11/11/2019 11:33
Լավրով. Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել ՌԴ հետ հարաբերություններում շարունակականության ապահովմանը (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ողջույններ են փոխանցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
«Նրանք շատ լավ են արտահայտվում պարբերաբար շփումների մասին: Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել մեր հարաբերություններում շարունակականության ապահովմանը, ռազմավարական և դաշնակցային գործընկերության հաստատմանը բոլոր ոլորտներում», - ասել է Լավրովը:
Ըստ նրա, բոլոր ուղղություններով կան շատ սերտ կապեր Հայաստանի և Ռուսաստանի միջև:
«Մենք ուրախ ենք, որ առևտուրը զարգանում է, այն կայուն աճում է: Մենք շնորհավորում ենք նաև Հայաստանին ԵԱՏՄ-ում արդյունավետ նախագահության համար», - ասել է ՌԴ արտգործնախարարը: