11/11/2019 14:00
Կարևորել ենք երկու երկրների ջանքերի գործադրումն՝ ուղղված կառուցողական բանակցությունների առաջխաղացմանը. Լավրով
Կաևորել ենք երկու երկրների ջանքերի գործադրումն՝ ուղղված կառուցողական բանակցությունների առաջխաղացմանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Խոսել ենք նաև ԼՂ հակամարտության հարցից, կաևորել ենք երկու երկրների ջանքերի գործադրումն՝ ուղղված կառուցողական բանակցությունների առաջխաղացմանը: Հաստատել ենք նաև հակամարտության գոտում լարվածության նվազմանն ուղղված հետագա քայլերը», - ասաց Լավրովը:
Նա նկատեց, որ ՌԴ-ն պատրաստակամ է շարունակել ցուցաբերել ակտիվ միջնորդի դեր ինչպես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, այնպես էլ միջազգային՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ֆորմատով:
«Մեզ գոհացնում է բանակցությունների արդյունքը», - ասաց նա: