11/11/2019 13:13
ԵՄ-ն Բոլիվիայում հակամարտության բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում
ԵՄ-ն Բոլիվիայի բոլոր կողմերին կոչ է անում պատասխանատու և զսպված վարք ցուցաբերել, ինչպես նաև ստեղծել նոր ընտրություններ անցկացնելու պայմաններ, երկուշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ինչ վերաբերում է Բոլիվիայում տեղի ունեցող իրադարձություններին, ես կցանկանայի բոլոր կողմերին զսպվածության և պատասխանատվություն ցուցաբերելու կոչ անել, որպեսզի խաղաղ շարժվենք դեպի նոր, վստահելի ընտրություններ», - երկուշաբթի Բրյուսելում լրագրողներին ասել է Մոգերինին:
Բոլիվիայի ամբողջ բարձրագույն ղեկավարությունը՝ Էվո Մորալեսի գլխավորությամբ, հրաժարական է տվել երկրում բռնությունների սրման ֆոնին: