11/11/2019 19:48
ԱՄՆ-ն կոչ է արել դադարեցնել բռնությունն Իրաքում ու ընտրություններ անցկացնել
ԱՄՆ-ն մտահոգված է Իրաքի անկարգությունների առիթով և երկրի իշխանություններին կոչ է անում ընտրություններ անցկացնել ու դադարեցնել բռնությունը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ-ն լրջորեն մտահոգված է շարունակվող բողոքի ակցիաների և բռնության, նաև Իրաքում համացանցի սահմանափակումների ու քաղաքացիական ակտիվիստների, լրատվամիջոցների, ցուցարարների դեմ հարձակումների առիթով: ԱՄՆ-ն միանում է Իրաքում ՄԱԿ-ի առաքելությանն ու կառավարությանը կոչ անում դադարեցնել բռնությունը, կատարել նախագահ Բարհամ Սալեհի՝ բարեփոխումներ և ընտրություններ անցկացնելու խոստումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իրաքում անցած ամսվա սկզբից չեն դադարում կյանքի պայմանների վատթարացման, գործազրկության աճի և կոռուպցիայի դեմ ցույցերը: Գրեթե ամենուր դրանք ուղեկցվում են բռնությամբ և անկարգություններով: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարական ու արտահերթ ընտրությունների անցկացում։
Ցույցերի հետևանքով 319 մարդ է զոհվել, այդ թվում՝ ցուցարարներ և անվտանգության ուժերի աշխատակիցներ: Տուժել է մոտ 15 հազար մարդ: