11/11/2019 18:44
«Մադոննան ժայռերում». Ինչպես է Լեոնարդո դա Վինչին ստեղծել գլուխգործոցը (Տեսանյութ)
Լոնդոնի ազգային պատկերասրահում բացվել է յուրօրինակ ցուցահանդես՝ նվիրված Լեոնարդո դա Վինչիի «Մադոննան ժայռերում» կտավին: Ցուցահանդեսը պատմում է դրա ստեղծման մասին:
Ցուցահանդեսի բաժիններից մեկում ներկայացված է, թե ինչպես է նկարիչն աշխատել լույսի և ստվերի հետ: Նա օգտագործել է իր կողմից մշակված սֆումատոյի տեխնիկան, երբ առարկաների և գործիչների ուրվագծերը փափկացվում են և տեսանելի է դրանք ծածկող օդը:
«Մադոննան ժայռերում» աշխատանքն Ազգային պատկերասրահում է 1880 թվականից:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2020 թվականի հունվարի 12-ը: