11/11/2019 20:13
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1246 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 197 մարդ, Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1049 մարդ», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր ոչ մի մարդ չի վերադարձել: