11/11/2019 14:18
ՀՀ-ն և ՌԴ-ն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության փատաթուղթ են պատրաստում
Կենսաբանական անվտանգության ոլորոտում ՀՀ-ՌԴ համագոծակցության հուշագրի տեքստը գրեթե պատրաստ է, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ընդհանուր առմամբ, հուշագրի տեքստը պատրաստ է: Այս պահին փաստաթուղթը կողմերի միջև համաձայնեցման փուլում է: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում այն կստորագրվի: Սա, իհարկե, կստեղծի հավելյալ հնարավորություններ կենսաբանական անվտանգության համագործակցության ոլորտում», - նշեց Լավրովը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր հերթին նկատեց, որ փաստաթուղթը դեռևս պատրաստման փուլում է՝ նշելով, որ ՀՀ-ն կարևորում է այս ոլորտում անվտանգությունը:
«Մենք պետք է վերջնական փուլի հասցնենք բոլոր պայմանավորվածությունները: Դեռևս վաղ է խոսել գործընթացի մասին, բայց փաստաթուղթը հնարավորություն կտա կյանքի կոչել մեր պոտենցիալը կենսաբանական անվտանգության ոլորոտում՝ ՌԴ հետ համագործակցելով: Այս հարցը նախևառաջ վերաբերում է մեր անվտանգությանը», - ասաց նա:
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք դեպի Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ: