11/11/2019 11:56
Իրաքում իտալացի զինվորականներ են տուժել պայթյունի հետևանքով
Հինգ իտալացի զինվորական Իրաքում վիրավորվել է ինքնաշեն պայթուցիկի պայթելու հետևանքով, հայտնում է Իտալիայի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբին։
Զինվորականները գտնվել են Իրաքի անվտանգության ուժերին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հմտություններն ուսուցանող առաքելության կազմում։ Կիրակի առավոտյան իտալական ստորաբաժանման տեղաշարժի ժամանակ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։
«Հինգ տուժած զինվորականին անմիջապես օգնություն է ցուցաբերվել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց ԱՄՆ ուղղաթիռները, որոնք նույնպես մտնում են (ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված) դեմ պայքարի) կոալիցիայի մեջ»,- ասվում է Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։
Հինգից երեքը ծանր վիճակում են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց հարազատները տեղեկացվել են պատահածի մասին, իրավիճակի զարգացմանը հետևում է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին։