11/11/2019 12:10
Հնդկաստանում առնվազն տասը մարդ է մահացել ցիկլոնի պատճառով. Լուսանկարներ
Հնդկաստանում մոտ 460 հազար մարդ է տուժել Բյուլբուլ արևադարձային հզոր ցիկլոնի հետևանքով, որը Օրիսայի և Արևմտյան Բենգալայի ծովափնյա նահանգներից հետո հարվածել է հարևան Բանգլադեշին, երկուշաբթի գրում է Times of India թերթը:
Կիրակի երեկոյան Հնդկաստանի հյուսիս-արևելքում մոլեգնող աղետի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, վնասվել կամ ամբողջովին ավերվել է ավելի քան 60 հազար տուն: Տեղեկություններ կան գյուղերի հեղեղումների մասին, կան դժվարություններ օդանավակայանների շահագործման հետ և երկաթուղային տրանսպորտի ոլորտում:
1. Severe #CycloneBulbul made landfall Saturday midnight between Sagar Islands of West Bengal and Khepupara in Bangladesh, hurtling northwestwards into the neighbouring country over the Sunderban delta, with two deaths reported in its wake. pic.twitter.com/2FXHJb2KpJ
— HA International (@humanaidint) November 10, 2019