11/11/2019 11:29
ԱՄՆ-ում հետևում են Բոլիվիայում իրադարձությունների զարգացմանը և նախագահ Մորալեսի պաշտոնաթողությանը
Վաշինգտոնը հետևում է Բոլիվիայում իրադարձությունների զարգացմանը և երկրի նախագահ Էվո Մորալեսի պաշտոնաթողությանը՝ բոլոր կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալու բռնությունից: Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտարարել է Պետդեպարտամենտի Արևմտյան կիսագնդի գործերի բաժնի պաշտոնական ներկայացուցիչը:
Մորալեսը կիրակի հայտարարել է, որ թողնում է պետության ղեկավարի պաշտոնը այն անկարգությունների պատճառով, որոնք վերաճել են բողոքի ակցիաների իր վերընտրման դեմ: Փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան նույնպես պաշտոնաթողություն է խնդրել: Բոլիվիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահի և փոխնախագահի պաշտոնաթողության դեպքում հերթում հաջորդներն են Սենատի նախագահը և Պատգամավորների պալատի ղեկավարը, բայց Ադրիանա Սալվատիերան և Վիկտոր Բորդան նույնպես պաշտոնաթողություն են խնդրել:
Հետագա կարգն ամրագրված չէ բոլիվիական օրենքներում, սակայն Սենատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսը հայտարարել է, որ կստանձնի նախագահի պաշտոնակատարի պարտավորությունները, այդպես նա պետք է զբաղեցնի վերին պալատի նախագահի տեղը Սալվատիրայի և նրա առաջին տեղակալի պաշտոնաթողությունից հետո: