11/11/2019 16:31
Ասադը սիրիական ճգնաժամի կարգավորման ժնևյան գործընթացն ԱՄՆ հնարք է անվանել
Միացյալ Նահանգներից փորձում են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում իրենց նպատակներին հասնել ժնևյան գործընթացի շրջանակում, այս պատճառով այդ ձևաչափն անհաջողություն կրեց: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ RT-ին տված հարցազրույցում:
«Սա ամերիկյան հնարք է: Սա այն քաղաքականության ձեռքբերումն է, որը նրանք չկարողացան անցկացնել նախ ցույցերի, իսկ հետո՝ ահաբեկիչների միջոցով», - ասել է նա:
Ասադի կարծիքով՝ ժնևյան գործընթացը չի ապացուցել իր կայացվածությունը և տապալվել է:
«Դրա նպատակն այն էր, որ կառավարությունը փոխեին անցումային մարմնի ստեղծման միջոցով: Իսկ հետո խաղաղ կերպով փոխեին կառավարությունը և Սիրիան վերահսկեին, ինչպես վարվել են շատ այլ երկրներում», - պարզաբանել է նախագահը: