11/11/2019 10:26
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է տվել
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, որը ղեկավարում էր երկիրը 13 տարի, հրաժարական է տվել՝ փաստացի պետությունը թողնելով առանց ղեկավարության՝ նոր ընտրությունների սպասելիքով:
Նա այդ որոշումը կայացրել է Ամերիկյան պետությունների կազմակերպության զեկույցից հետո, որը խախտումներ է հայտնաբերել հոկտեմբերի 20-ին կայացած նախագահի ընտրություններում ձայների հաշվարկի ժամանակ: Հենց այս արդյունքներն էին, երբ Մորալեսը առաջին փուլում ավելի քան 10 տոկոսային կետով հաղթել է իր ամենամոտ մրցակցին՝ Կառլոս Մեսային, ինչը հանգեցրել է երկրում լուրջ բողոքի ցույցերի և անկարգությունների, որոնք մինչ օրս կանգ չեն առել, և ընդդիմությունը սկսել է խոսել խարդախությունների մասին: