11/11/2019 20:02
Թուրքիան արտաքսում է ԻՊ գրոհայիններին
Թուրքիան սկսել է «Իսլամական պետություն» խմբավորման ավելի վաղ գերի վերցված գրոհայինների արտաքսումը ծագման երկրներ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Չաթակլիի հայտարարությանը:
Ինչպես նշվում է, ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոիլուն հայտարարել էր, որ Անկարան մտադիր է նոյեմբերի 11-ից սկսել «Իսլամական պետության» գերիների վերադարձը իրենց ծագման երկրներ: