11/11/2019 13:47
ՌԴ-ն ՀՀ առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է. երկկողմ բավարարված ենք առևտրատնեսական համագործակցությամբ. Լավրով
Երկկողմ բավարարված ենք առևտրատնեսական համագործակցությունից, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ՌԴ-ն ՀՀ առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Մենք երկկողմ բավարարված ենք առևտրատնեսական համագործակցությամբ, որի զարգացմանը նպաստում է ԵԱՏՄ անդամ երկիր լինելը:
Նախորդ տարի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 11 տոկոս: Աճի դրական դինամիկան այս տարի ևս շարունակվում է», - ասաց Լավրովը:
Նա նկատեց, որ այսօր հանդիպումների ընթացքում քննարկել են էներեգտիկայի և տրանսպորտի ոլորտում խոշոր ծրագրերի կյանքի կոչման հարցը: