11/11/2019 19:01
Սիրիական բանակը պետք է հնարավորինս արագ գրավի երկրի տարածքը. Լավրով
Ռուսաստանը պնդելու է, որ սիրիական կառավարական բանակը հնարավորինս արագ գրավի երկրի ամբողջ տարածքը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք պնդելու ենք, որ սիրիական բանակը հնարավորինս արագ գրավի իր պետության ամբողջ տարածքը: Միայն դա կօգնի վերջ տալ ահաբեկչությանը և կօգնի լուծել վերջնական քաղաքական կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերը», - ասել է ռուս նախարարը Երևանում՝ ամփոփելով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները։