11/11/2019 14:46
Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ գործընկերոջը՝ Սիրիայի հայ բնակչությանն աջակցելու համար
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը՝ Սիրիայի հայ բնակչությանն աջակցելու համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մնացականյանն՝ ամփոփելով Լավրովի հետ հանդիպումը։
Մնացականյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում Լավրովն ընդգծվել է Սիրիային ՀՀ կողմից տրամադրվող մարդասիրական օգնության կարևորությունը:
Մնացականյանը նաև ավելացրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բարեհաջող համագործակցություն ունեն բոլոր ուղղություններով: