11/11/2019 11:45
Ոստիկանները զենք են օգտագործել Հոնգկոնգում բողոքողների դեմ
Հոնգկոնգյան ոստիկանությունը հաստատել է, որ ցուցարարներին ցրելու գործողության ընթացքում իրավապահները քաղաքի երեք թաղամասերում հրազեն են օգտագործել, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
«Առավոտից արմատական ցուցարարները բարիկադներ են կառուցում Հոնգկոնգ քաղաքի տարբեր վայրերում, նրանք նույնիսկ բարձունքից ծանր ու մեծ առարկաներ են նետում ճանապարհի երթևեկելի մասի վրա՝ լուրջ վտանգ ստեղծելով ճանապարհային երթևեկության համար:
Անկարգությունների մասնակիցները նաև Մոլոտովի կոկտեյլներ են նետում մետրոյին պատկանող օբյեկտների վրա, կատարում բարբարոսություն համալսարանական տարածքներում: Ոստիկանները ստիպված են եղել ցրելով և կալանավորվելով պատասխանել զանգվածային անօրինական գործողություններին: Այդ ընթացքում ոստիկաններից մեկը կիրառել է իրեն կցված զենքը: Մեկ մարդ տուժել է», - հայտնել են ոստիկանությունից: